astx hamakargich . ruastx


komp



Եթե կորել է համակարգիչի ձայնը :






Ինչ անել եթե կորել է համակարգիչի ձայնը :

   
  




   Ինչ անել եթե համակարգիչի ձայնը կորել է : Դա կարող է լինել և մեխանիկական թերություն և ծրագրային :
   Առաջի հերթին ստուգում եք բարձրախոսները (Динамик) աշխատում են թե ոչ : Դրա համար համակարգիչին միացրեք ցանկացած ականջակալ (наушники) և ստուգեք ձայնը կա թե չե : Եթե ձայնը լինի , նշանակում է բարձրախոսները փչացել են , հարկավոր է սարքել կամ նորը գնել : Եթե ձայնը չկա ստուգում եք ծրագրային մասը:
   Դրա համար հարկավոր է ունենալ ձեր համակարգիչի ձայնի դրայվերը : Համակարգիչը գնելուց բոլոր դրայվերները լազերային սկավառակով լինում են : Եթե մի քանի սկավառակ ունեք և չդիտեք թե որն է ձեր ուզածը , ապա բոլորը դրեք համակարգիչի մեջ և նայեք մեջի բոլոր պարունակությունը : Եթե սկավառակը ռուսերեն լեզվով է , մեջը գրված է լինում Драйвер звука կամ նման մի բան : Եթե անգլերեն լեզվով է գրված է լինում Driver sound : Եթե սկավառակ չունեք փորձեք բեռնել ինտերնետից :
  Դրայվերը ունենալուց հետո անում եք հետևյալը .
  Մտեք Пуск մուկը պահեք Компьютер կամ Мой Компьютер գրածի վրա և սեղմեք մկի աջ սեղմակին : Բացված մենյուում մտեք Свойства կետը : Windows 7 համակարգային ծրագրի համար , բացված պատուհանի ձախ մասում մտեք Диспетчер Устройств կետը : Բացված պատուհանում սեղմեք Звуковые , видео и игровые устройства գրածի ձախ մասում գտնվող փոքր սլաքին , գրածի տակը կբացվի ուրիշ տող : Մուկը պահեք այդ տողի վրա և սեղմեք աջ սեղմակին և մտեք Свойства կետը : Բացված պատուհանի վերևի մասում մտեք Драйвер կետը և սեղմեք Удалить սեղմակին : Հաջորդ պատուհանում դրեք մակնիշը և սեղմեք OK  և փակեք բոլոր պատուհանները : Հետո տեղադրեք ձեր ունեցած ձայնի դրայվերը ու համակարգիչը անջատեք ու միացրեք :
  Եթե ձայնը չլինի , ապա վերածրագրավորեք (формат) Windows ծրագիրը : Եթե վերածրագրավորելուց հետո նորից ձայն չլինի , ամենայն հավանականությամբ ձեր համակարգչի մայր պլատայի վրա գտնվող ձայնային բլոկը փչացել է : Հարկավոր է գնել նորը :
 

<<ԵՏ>> 




54.234.13.175


Օրացույց







Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com