astx hamakargich . ruastx


komp



Ձեր համակարգչում չի հերիքում օպերատիվ հիշողությունը






Ինչ անել եթե ձեր համակարգչում չի հերիքում օպերատիվ հիշողության ծավալը

   
  



  
  Եթե ձեր համակարգչի մեջ չի հերիքում օպերատիվ հիշողությունը և ինչ-ինչ պատճառներով չեք կարող այն ավելացնել ապա կարելի է օգտագործել Windows օպերատիվ համակարգի մեջ գտնվող ReadyBoost ծառայությունը , օգտագործելով ֆլեշ կուտակիչ :
  ReadyBoost ծառայության իմաստը կայանում է նրանում , որ նա աշխատում է SuperFetch ծառայության հետ միասին :
  SuperFetch ծառայությունը անում է հետևյալը , երբ օպերատիվ հիշողությունը լցվում է , նա օպերատիվ հիշողության մեջ գտնվող որոշ ֆայլեր տեղափոխում է կոշտ սկավառակի վրա : Իսկ ինչպես գիտենք կոշտ սկավառակից ինֆորմացիան կարդացվում է շատ դանդաղ :
  ReadyBoost
ծառայությունը այդ ֆայլերը տեղափոխում է ֆլեշ կուտակիչի մեջ , որը կոշտ սկավառակից ավելի արագ է կարդացվում :

  ReadyBoost ծառայությունը աշխատացնելու համար հարկավոր է ունենալ ամենաքիչը 1ԳԲ ծավալով, արագ աշխատող USB 2  ֆլեշ կուտակիչ : Այսօր վաճառքում գտնվող ֆլեշ կուտակիչների մեծ մասը համապատասխանում են այդ պայմաններին :
 Դրեք կուտակիչը համակարգչի վրա : Մտեք Компьютер : Այնտեղ գտեք ձեր կուտակիչը , մկի սլաքը պահեք վրան և սեղմեք մկի աջ սեղմակին : Բացված մենյույում մտեք Свойства կետը :





  Բացված պատուհանի վերևի մասում մտեք ReadyBoost կետը :

 



 Բացված հաջորդ պատուհանում նշեք Предоставлять это устройство для технологии ReadyBoost գրածի դեմի մակնիշը և սեղմեք Применить և OK սեղմակներին :
 ReadyBoost ծառայությունը անջատելու համար մտեք նույն կետերը և վերջում նշեք Не использовать это устройство գրածի դեմի մակնիշը :


 
Եթե ձեր համակարգիչում հերիքում է օպերատիվ հիշողությունը , այս ծառայության տված օգուտը չի զգացվի :

 

<<ԵՏ>> 




54.82.78.213


Օրացույց










Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com