astx hamakargich . ruastx


komp




Արագացնել Windows 10 - ը






Ինչպես արագացնել Windows 10 - ի աշխատանքը:

   
  




   Windows 10 համակարգային ծրագրի հայտնվելուց առաջ Microsoft ընկերությունը հայտարարեց, որ Windows 10 ծրագիրը պետք է աշխատի ավելի արագ քան Windows 7 - ը: Բայց պրակտիկան ցույց տվեց, որ դա այդպես չե: Windows 10 - ը ավելի շատ պարամետր է օգտագործում քան Windows 7 - ը:
   Windows 10 համակարգային ծրագիրը արագացնելու համար կարելի է անել հետևյալ բաները.
   

Անջատել ավելորդ ծառայությունները:


   Քանի որ Windows 10 համակարգային ծրագիրը նախատեսված է ընդհանուր օգտագործման համար (գրասենյակում, տանը, գործարանում ...): Windows 10 համակարգային ծրագրում անընդհատ աշխատում են որոշ ծառայություններ, որոնց մի մասը սովորական օգտագործողին պետք չեն: Եվ անիմաստ օգտագործում են համակարգչի հզորությունը:

   Որ ծառայությունները կարելի է անջատել, նայեք այստեղ:

Անջատել windows 10 - ի հետ միացող ավելորդ ծրագրերը:


   Ձեր համակարգչում գտնվող ծրագրերի մի մասը միանում է windows 10 - ի հետ միասին: Որոնց մի մասը այդ պահին պետք չե և իրենց հերթին դանդաղեցնում են համակարգչի աշխատանքը: Այդ ծրագրերը Ձեր ցանկացած պահին կարող եք միացնել Пуск - ում գտնվող պիտակներով:

   Ինչպես իմանալ ինչ ծրագրեր են միանում Windows 10 - ի հետ և ինչպես նրանք անջատել կամ միացնել, նայեք այստեղ:

Անջատել windows 10 - ի մեջ անընդհատ աշխատող ֆոնային ծրագրերը:


    Windows 10 համակարգային ծրագրում անընդհատ աշխատում են մի շարք ծրագրեր, որոնք մենք չենք օգտադործում: Դրանք իրենց հերթին դանդաղեցնում են համակարգչի աշխատանքը:

   Ինչպես անջատել Windows 10 - ի մեջ անընդհատ աշխատող ֆոնային ծրագրերը, նայեք այստեղ:

Անջատել վիզուալ էֆեկտները:


    Windows 10 համակարգային ծրագրում վիզուալ էֆեկտները անջատելը բավականին շատ ազդեծություն է ունենում համակարգչի արագագործության վրա:

   Ինչպես կարգավորել, անջատել, միացնել վիզուալ էֆեկտները Windows 10 - ում, նայեք այստեղ:

Ոչ մի դեպքում համակարգչում չպետք է լինի 2 անտիվիրուս:


    Լինում են դեպքեր, երբ ինտերնետից ինչ որ բան ներբեռնելուց, հետը անտիվիրուս ծրագրեր են ներբեռնվում և ավտոմատ տեղադրվում համակարգչում: Դրանք անպայման պետք է ջնջել համակարգչից:

   Ինչպես ջնջել ծրագրերը Windows 10 - ում, նայեք այստեղ:

Ջնջել ժամանակավոր ոչ պիտանի ֆայլերը:


    Ըստ իդեալի այդ ֆայլերը պետք է ջնջեն այդ ֆայլերը սարքող ծրագրերը, բայց չգիտեմ ինչու չեն ջնջում, և ժամանակ առ ժամանակ հարկ է լինում ձեռքով նրանք ջնջել:

   Ինչպես ջնջել ժամանակավոր ոչ պիտանի ֆայլերը Windows 10 - ում, նայեք այստեղ:

Ջնջել ժամանակավոր Temp ֆայլերը:


    Ըստ իդեալի այդ ֆայլերը պետք է ջնջեն ինքնաբերաբար, բայց չգիտեմ ինչու չեն ջնջում, և ժամանակ առ ժամանակ հարկ է լինում ձեռքով նրանք ջնջել:

   Ինչպես ջնջել Temp ֆայլերը Windows 10 - ում, նայեք այստեղ:

Անել դեֆրագմենտացիա:


    Կոշտ սկավառակը դեֆրագմենտացիա կարելի է անել ինչպես նաև windows 10 - ի մեջ ինտեգրված ծրագրով, այնպես էլ այլ ծրագրերով:

   Ինչպես անել դեֆրագմենտացիա windows 10 - ում, նայեք այստեղ:


<<ԵՏ>> 


   



54.144.14.134


Օրացույց










Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com