astx hamakargich . ruastx


komp



Համակարգչի կառուցվածքը



Ինչից է կազմված ժամանակակից համակարգիչը:

   
  Ժամանակակից համակարգիչը ունիվերսալ տեխնիկական սարք է : Ըստ կարիքի նրա կոնֆիգուրացիան կարելի է շատ ճկուն ձևով փոխել: Այնուամենայնիվ գոյություն ունի բազային կոնֆիգուրացիա հասկացություն:
 Նրա մեջ մտնում են 4 հիմնական սարքեր:

  1. Համակարգային բլոկ
  2. Մոնիտոր
  3. Ստեղնաշար
  4. Մուկ






  Համակարգային բլոկը իրենից ներկայացնում է համակարգչի հիմնական հանգույցը , որտեղ գտնվում են առավել կարևոր հանգույցները:

 
  Համակարգային բլոկի մեջ գտնվող սարքերը անվանում են ներքին սարքեր:

Ինչից է կազմված համակարգային բլոկը





  Համակարգային բլոկը կազմված է հիմնական 5 սարքերից:

 1. Սնուցման բլոկ
 2. Մայր պլատա
 3. Պրոցեսոր
 4. Օպերատիվ հիշողության պլատա
 5. Կոշտ սկավառակ





  Սնուցման բլոկները հիմնականում վաճառվում են համակարգային բլոկի հետ միասին:



  Սնուցման բլոկները լինում են տարբեր հզորությունների և տիպերի : Համակարգիչների վրա տեղադրվում են ելնելով համամակարգիչի հզորությունից:
  Բոլոր տիպի սնուցման բլոկները կատարում են նույն ֆունկցիան , ապահովում են 3վ , 5վ, 12վ - լարում : Տարբեր տիպերի մեջ հիմնական տարբերությունն այն է , որ մի մասը երկար է աշխատում մի մասը շատ արագ շարքից դուրս է գալիս : Գների մեջ կա բավականին մեծ տարբերություն : Սնուցման բլոկների վրա որպես կանոն ամենաշուտը փչանում է օդմղիչը , սկսում է բարձր ձայն գալ և որոշ ժամանակ այդպես աշխատելուց հետո ընդհանրապես չի աշխատում :
   Թանկ գին ունեցող սնուցման բլոկների վրա դրված է մեծ չափի , դանդաղ պտտվող օդմղիչներ :


   Նրանք բավականին երկար ժամանակ են աշխատում և ամենակարևորը աշխատանքի ժամանակ բարձր ձայն չի գալիս :





  Մայր պլատան համարվում է համակարգչի հիմնական պլատան: Ներքին բոլոր սարքերը , օրինակ վիդեոքարտը , ձայնային պլատան ... միանում են նրան : Վերջերս արտադրված բոլոր մայր պլատաների վրա կա ձայնային պլատա :  Լինում են մայր պլատաներ , որոնց վրա կա վիդեոքարտ , որոնք հիմնականում լինում են թույլ պարամետրերով :



  Մայր պլատաները ըստ համակարգիչի արտադրման տարեթվի և համակարգիչի հզորության լինում են տարբեր:

Նայել մանրամասն >>>
 




  Կենտրոնական պրոցեսորը համակարգչի հիմնական պրոցեսորն է :


  Կենտրոնական պրոցեսորի արագությունով և հզորությունով են որոշում համակարգիչի հզորությունը , արագությունը և գինը :
  Այսօր աշխարհում կա պրոցեսոր արտադրող հիմնական 2 ֆիրմա (Intel) և (AMD) :
  
Քանի որ կենտրոնական պրոցեսորը կարելի է համարել համակարգիչի սիրտը , և ամեն ինչը կախված է նրանից , ինչ ֆիրմայի արտադրած նոթբուք կամ համակարգիչ գնելու լինեք , ամեն դեպքում գնում եք նրանցից մեկը :
  Քանի որ այն աշխատեու ընթացքում այն տաքանում է , նրա վրա դրվում է օգմղիչ:

 


Նայել մանրամասն >>>




 Օպերատիվ հիշողության պլատան կարելի է անվանել նաև ժամանակավոր հիշողության պլատա:

 

  Օպերատիվ հիշողության պլատաները ըստ իրենց կոնստրուկցիայի և աշխատանքի արագության լինում են տարբեր և մեկը մյուսին չի փոխարինում: Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են DDR , DDR2 , DDR3 տիպի օպերատիվ հիշողության պլատաներ :



 Եթե հարկ լինի համակարգչի վրա ավելի մեծ հիշողություն ունեցող օպերատիվ հիշողության պլատա դնել , հարկավոր է լինել ուշադիր:




 Կոշտ սկավառակը համակարգիչի մեջ մեծ քանակի տվյալները երկարաժամկետ պահելու միակ սարքն է:



 Կոշտ սկավառակները լինում են 3 տեսակի .
 Պտտվող մագնիսական սկավառակով (ATA) և  (SATA) : Որոնք իրենց հերթին լինում են տարբեր արագությունների ըստ սկավառակի պտտման արագության : Որքան սկավառակը արագ է պտտվում այնքան արագ է աշխատում :

  Եվ կրիստալների հիման վրա աշխատող (SSD) : Վերջիններս աշխատում են 15 - 20 անգամ արագ , բայց ունեն որոշ թերություններ , շատ թանկ են և ունեն աշխատանքի որոշոկի ժամանակ , որից հետո փչանում են : Տեխնոլոգիաների զարգացման հետ հնարավոր է , որ ապագայում այդ թերությունները վերանան :





   Մոնիտորը , մուկը և ստեղնաշարը   համակարգիչի ոչ մի պարամետրի հետ կապ չունեն :
  Ցանկացած մոնիտոր , մուկ կամ ստեղնաշար կարելի է տեղադրել ցանկացած պարամետրերով համակարգիչի վրա :

 



54.167.202.184


Օրացույց










Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com