astx hamakargich . ruastx


komp



Համակարգչի կենտրոնական
պրոցեսոր

 


Ինչից է իրենից ներկայացնում ժամանակակից համակարգիչի կենտրոնական պրոցեսորը:

   

     Համակարգչի կենտրոնական պրոցեսորը դա համակարգիչի սիրտն է , համակարգչի  բոլոր ինֆորմացիայի մշակումը  կատարում է նա :
  Պրոցեսորը իրենից ներկայացնում է միկրոսխեմա , որի մեջ գտնվում է միլիոնավոր տրանզիստորներ : Այն տեղադրվում է մայր պլատայի վրա , սոկետի մեջ :
  Տարբեր սերունդների պրոցեսորները ունեն տարբեր չափեր և ձևեր , դրա հետևանքրվ մայր պլատաների սոկետ բնիկները նույնպես լինում են տարբեր :





 
   Հին սերնդի պրոցեսորների սոկետին միանալու ոտիկները գտնվում եին պրոցեսորի վրա : Նոր սերնդի պրոցեսորների միացման ոտիկները այնքան շատացան , որ նրանք տեղադրվում են մայր պլատայի սոկետ բնիկի վրա :
  Պրոցեսորների հիմնական բնութագրերն են տակտային հաճախականությունը և ԿԵՇ ժամանակավոր հիշողությունը : Տարբեր սերունդների պրոցեսորների տարբերությունը հիմնականում դրանք են :
  Որքան բարձր է տակտային հաճախականությունը(Մհց) այնքան արագ է պրոցեսորի աշխատանքը : Տակտը դա հերթական իմպոիլսի սկզբից մինջև հաջորդ իմպուլսի սկիզբը ընկած ժամանակահատվածն է :
 ԿԵՇ հիշողությունը դա շատ արագ աշխատող հիշողություն է , որը ինտեգրացված է պրոցեսորի մեջ : Նա կատարում է բուֆերի դեր օպերատիվ հիշողության և պրոցեսորի միջև : Որքան բարձր է այդ հիշողության չափը այնքան մեծ քանակի ինֆորմացիա է անցնում պրոցեսորի միջով : ԿԵՇ հիշողությունները լինում են 3 տիպի L1, L2 , L3 :
  Կենտրոնական պրոցեսորները կարող են ունենալ մի քանի միջուկ , որոնք գտնվում են նույն կաղապարի մեջ : Մի քանի միջուկի առկայությունը հեշտացնում է պրոցեսորի կողմից միանգամից մի քանի աշխատանք կատարելու պրոցեսը : Բայց դա չի նշանակում , որ միջուկների շատանալը մեկը-մեկի ավելացնում է համակարգչի արագությունը : Որոշ խնդիրների լուծման համար լինում է նաև հակառակը : Դա կախված է նրանից , թե տվյալ խնդիրը հնարավորություն ունի մի քանի հոսքով կատարվելու , թե ոչ :
  Պրոցեսորները լինում են տարբեր կարգանի : Կարգը դա ինֆորմացիայի ամենաշատ չափն է որը կարող է միանգամին մշակել պրոցեսորը : Օրինակ . եթե ռեգիստրում տեղավորվում է 2 բայթ , ապա պրոցեսորը  8x2 = 16 կարգանի է : Եթե 4 ապա 32 :
  Պրոցեսորները հիմնականում արտադրվում են 2 ֆիրմաների կողմից : Intel և AMD :
  Intel -ի կողմից արտադրվում է Pentium և կտրված ԿԵՇ - ով Pentium Celeron մոդելի պրոցեսորներ :
  AMD - ֆիրմայի կողմից Athlon և կտրված ԿԵՇ - ով Duron մոդելներ :
 


ԵՏ      







54.161.71.87


Օրացույց







Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com