astx hamakargich . ruastx


komp



Տեղադրել windows 7 :


Ինչպես տեղադրել windows 7 համակարգային ծրագիրը :

   

  Windows 7 համակարգային ծրագիրը տեղադրելու համար դրեք DVD - սկավառակը կամ ֆլեշ կուտակիչը համակարգիչի մեջ , անջատեք և միացրեք համակարգիչը : Համակարգիչի էկրանին պետք է հայտնվի այս տողը.


   Եթե գա այս տողը սեղմեք Enter սեղմակին :
   Եթե չգա այս տողը ուրեմն հարկավոր է անել այնպես , որ համակարգիչը սկզբից կարդա DVD - սկավառակից կամ ֆլեշ կուտակիչից նոր հետո կոշտ սկավառակից : Դա անելու համար ուղղակի կարելի է  BIOS - ի մեջ կատարել փոփոխություն : Ինչպես դա անել կարող եք նայել ԱՅՍՏԵՂ : 
 ԵՎ կսկսվի տեղադրման պրոցեսը :


 Սեղմեք Далее սեղմակին :


 Այստեղ սեղմեք Установить սեղմակին :


 Այս պատուհանում ընտրեք windows 7 - ի այն տարբերակը , որը ցանկանում եք տեղադրել :

 

  Այստեղ դրեք "Я принимаю условия лицензии " գրածի դեմի մակնիշը և սեղմեք Далее սեղմակին :


 Այստեղ սեղմեք Полная установка կետին :


  Այս պատուհանում հարկավոր է նշել կոշտ սկավառակի այն բաժինը , որտեղ ցանկանում եք տեղադրել windows- ը :
  Եթե ձեր համակարգիչի կոշտ սկավառակը բաժանված է մի քանի մասի այստեղ այս պատուհանում կլինեն մի քանի տողեր : Քանի որ այստեղ բաժինների անունները գրված չի (օրինակ C: , D:) , C: - ն ամենավերևի основной գրածն է : Ընտրեք այդ տողը և սեղմեք ներքևում Настройка диска գրածին :




 Պատուհանի ներքի մասում կավելանան կետեր : Սեղմեք Форматировать կետին ու բացված փոքր պատուհանի OK սեղմակին :


 Այստեղ ոչ մի բան անել պետք չե : ՈՒղղակի համբերատար սպասեք մոտ 20 րոպե :


 
 Այստեղ գրեք ցանկացած անուն , ցանկալի է անգլերեն տառերով :


 Եթե ցանկանում եք որպեսզի համակարգիչը միանալուց պահանջի ծածկագիր , ապա լրացրեք այս պատուհանը : Եթե չե սեղմեք Далее սեղմակին :



 Այստեղ հարկավոր է գրել windows - ի ակտիվացման կոդը :

  Եթե այդ կոդը չունեք ապա սեղմեք Далее սեղմակին
, Windows - ը կակտիվացնեք տեղադրելուց հետո հատուկ ծրագրով , որը կգտնեք ԱՅՍՏԵՂ :



 Այստեղ սեղմեք տակի կետին : Ձեր ցանկացած թարմացումները կարող եք ներբեռնել հետո :


 Այստեղ ընտրեք ժամային գոտին և սեղմեք Далее սեղմակին:
 Եթե բացվի անուն գրելու տեղ ապա գրեք այն անունը որը գրել եք սկզբից :




54.166.228.35


Օրացույց







Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com