astx hamakargich . ruastx


komp




Ինչպես գումար հանել

 webmoney դրամապանակից :


Ինչպես գումար հանել webmoney դրամապանակից ՀՀ - ում :

   
  Webmoney դրամապանակից Հայաստանի հանրապետությունում գումար հանելու մի քանի տարբերակ կա :
 Կա webmoney քարտ , որը տրվում է անձնագրի պատճեն և մի քանի ուրիշ փաստաթուղթ ուղարկելուց հետո և արժե տարեկան 30 ԱՄՆ դոլար : Եթե մեծ գումարներ եք հանելու սա ամենահարմար տարբերակն է : Ինչպես դա անել գրված է webmoney.ru կայքում :
 Երևանում կան մի քանի դրամի փոխանակման կետեր , որոնք որոշ տոկոս պահելով կտան ձեր գումարը : Ինձ ձեռք չտվեց , տոկոսի չափը բարձր եր :

 Քիչ գումար հանելու համար կա մի շատ հարմար տարբերակ : Բանը նրանում է , որ webmoney կայքով կարելի է առանց ոչ մի դժվարության լիցքավորել Հայաստանի բոլոր ցանցերի բջջային հեռախոսները և ինտերնետի գումարները քանի որ նրանց գումարը մուծվում է բջջային հեռախոսահամարի վրա ,Armentel- ի HI-LINE ինտերնետի կապը , քաղաքային հեռախոսները :
  Փոխանցումներ կատարվում է միայն ԱՄՆ դոլարով , եթե ձեր դրամապանակում ուրիշ փող է , օրինակ ռուբլի , ապա այն կարող եք փոխել դոլարի կայքի ներսում :
  ՈՒղղակի ձեր ծանոթներից վերցնում եք գումարը և լիցքավորում նրանց հեռախոսները կամ ինտերնետը : Այդ պրոցեսը տևում է 2 րոպե :
 Դա արվում է այսպես :
  Mozilla դիտարկիչով մտնում եք webmoney.ru կայքը ձեր տվյալներով :


 Էջի վերևում գտնվող մենյուի աջ մասում սեղմեք Частным лицам կետին :




Բացված մենյուում ընտրեք Оплатить / Мобильная связь  կետը :



 




 Այս պատուհանում ընտրեք ձեր ուզած ցանցը :




  Այստեղ գրեք հեռախոսահամարը առանց 0 - ի (օրինակ 93939393) և փոխանցվող գումարի չափը դրամով և սեղմեք Оплатить սեղմակին :




 Այստեղ սեղմեք Webmoney Keeper գրածին :
  Կլինի նաև բացված տողերում լրացնելով ձեր հեռախոսահամարը այս տեսքով (0037493******) և գրված թվերը , ուղղակի այս դեպքում ձեր հաշվից պահվում է 20 դրամ:

 



 Այստեղ սեղմեք Mini գրած սեղմակին :


 Այստեղ գրեք ձեր էլեկտրոնային փոստը (որով գրանցված եք այս կայքում) , նշանաբառը (webmoney - ի նշանաբառը) , նկարում գրված թվերը և սեղմեք Далее սեղմակին :




 Այստեղ սեղմեք Получить код в SMS սեղմակին և բացված փոքր պատուհանում OK : Մի քանի վարկյանից ձեր այն հեռախոսահամարին , որը գրել եք գրանցվելուց կստանաք SMS հաղորդագրություն , որտեղ գրված է կոդ :



 Գրեք այդ կոդը նշված վանդակում և սեղմեք Платеж подтверждаю սեղմակին : Մի քանի րոպեի ընդացքում փոխանցումը կկատարվի :





54.92.201.232


Օրացույց










Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com