astx hamakargich . ruastx


komp



Կարգավորել BIOS - ը


Ինչպես կարգավորել BIOS - ը , որպեսզի կարելի լինի տեղադրել Windows օպերացիոն համակարգ

   
  Ըստ էության հարկավոր է փոխել միայն մեկ պարամետր : Դա արվում է նրա համար որպեսզի համակարգիչը միանալուց , սկզբից կարդա CD կամ DVD սկավառակի պարունակությունը հետո նոր կոշտ սկավառակի :
  Տարբեր համակարգիչների մոտ BIOS - ի էջը մտնում են տարբեր ձևերով , դրա համար կոնկրետ ձև չեմ կարող ասել : Կասեմ ընդհանուր ձևը , դուք ինքներտ կգտնեք ձեր համակարգիչի BIOS - ը մտնելու ձևը :
  Արեք հետևյալը .
 համակարգիչը միացնելու պահին անընդհատ սեղմեք F2 կամ Delete կամ Esc կամ F10 - ից F12 սեղմակներին մինջև բացվի BIOS -ի էջը , որը ունի մոտավորապես այսպիսի տեսք : 

 

   BIOS - ի էջը նույնպես տարբեր համակարգիչների մոտ տարբեր է : Եթե չգիտեք կոնկրետ որտեղ փնտրեք մտեք բոլոր կետերը մինջև գտնեք BOOT կետը :

 


   Այդ կետում հարկավոր է առաջի կետը սարքել CDROM բառը պարունակող տողը : Իսկ երկրորդը HDD բառը պարունակող տողը :
 Տողերի տեղը փոխելու ձևը տարբեր համակարգիչների մոտ տարբեր է , բայց բոլոր համակարգիչներում BIOS - ի էջի աջ կողմում գրված է լինում թե որ սեղմակով ինչ կարելի է անել :
  Տողերի տեղը փոխելուց հետո սեղմեք F10 սեղմակին , սա ինձ պատահած բոլոր BIOS - ների մոտ նույնն է :



  Սեղմելուց հետո բացված պատուհանում եթե բացվել է  OK - ով պատուհան սեղմեք Enter սեղմակին , եթե   Y/N ապա սեղմեք Y սեղմակին և Enter :

 




35.172.217.40


Օրացույց







Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com