astx hamakargich . ruastx


komp




Ինչպես կարգավորել համակարգիչը ssd կոշտ սկավառակի համար:






Ինչպես կարգավորել համակարգչի windows -ը ssd կոշտ սկավառակի համար:


     
   
  



   ssd կոշտ սկավառակի լրիվ հնարավորությունները օգտագործելու, աշխատանքի ժամանակը երկարացնելու համար, այն համակարգչում տեղադրելուց հետո հարկավոր է համակարգչում անել որոշակի կարգավորումներ։

   Լրիվ հնարավորությունները օգտագործելու համար հարկավոր է, որպեսզի SATA - ի վերահսկիչ ռեժիմը բիոսում լինի AHCI։ AHCI ռեժիմը արագացնում է նաև ssd կոշտ սկավառակի արագությունը մոտ 20%: 2018 թ -ից հետո արտադրված մայր պլատաների մոտ այդ ռեժիմը միանում է ավտոմատ windows համակարգային ծրագիրը վերատեղադրելուց հետո։ 2018 թ -ից առաջ արտադրված մայր պլատաների դեպքում այդ ռեժիմը հարկավոր է միացնել ձեռքով։

   AHCI ռեժիմը միացնելուց հետո հին windows համակարգային ծրագիրը չի աշխատի, հարկավոր է վերատեղադրել։

Ինչպես միացնել AHCI ռեժիմը


   AHCI ռեժիմը միացնելու համար հարկավոր է մտնել համակարգչի բիոս, դա անելու համար համակարգիչը անջատեք և միացրեք։ Միանալու պահին սեղմեք delete կամ F2 կամ F12 սեղմակներին:
   Քանի որ տարբեր մայր պլատաներ ունեն տարբեր բիոսներ, բացված պատուհանի մենյուների կետերից մեկում գտեք SATA - ով սկսվող այն տողը, որտեղ պարամետրը լինի RAID կամ IDE: Փոխեք այդ պարամետրը AHCI - ի:

ssd

ssd



   Հին մայր պլատաների վրա կարող է այդ կետը չլինի: Այդ դեպքում հարկավոր է Bios - ը թարմացնոել:

   AHCI ռեժիմը միացնելուց հետո հին windows համակարգային ծրագիրը չի միանա, քանի որ համապատասխան դրայվերներ չկան այնտեղ: Հարկավոր է windows - ը վերատեղադրել: Վերատեղադրելուց հետո windows - ը կտեղադրվի AHCI դրայվերներով:

Կարգավորել windows - ը ssd - ի համար


   SSD կոշտ սկավառակը ունի ինֆորնացիան ձայնագրելու սահմանափակ քանակ, մանրամասը կարող եք նայել ԱՅՍՏԵՂ:
   SSD կոշտ սկավառակի կյանքի տևողությունը եկարացնելու համար windows համակարգային ծրագրում ցանկալի է անել որոշակի կարգավորումներ:

TRIM ֆունկցիան

   TRIM ֆունկցիան պետք է միացված լինի: Ինևպես ստուգել TRIM ֆունկցիայի միացված լինելը նայեք ԱՅՍՏԵՂ:

Անջատել դեֆրագմենտացիան

    Դեֆրագմենտացիան SSD կոշտ սկավառակի համար իմաստ չունի քանի որ այն աշխատում է արագ: Այն թե ինչ է դեֆրագմենտացիան կարող եք նայել ԱՅՍՏԵՂ:
   Դեֆրագմենտացիան անջատելու համար սեղմեք Win + R սեղմակներին: Բացված «Выполнить» պատուհանում գրեք dfrgui և սեղմեք ОК:

ssd


Բացված պատուհանում ընտրեք SSD կոշտ սկավառակը, նրա դեմը գրած է լինում Твердотельный накопитель: ԵՎ սեղմեք windows 7 -ի համար սեղմեք Настроить расписание սեղմակին, windows 10 -ի համար սեղմեք Оптимизация по расписанию սեղմակին և անջատեք այդ կետը:

Անջատել ֆայլերի ինդեքսավորումը

   Ինչ ֆունկցիա է կատարում ֆայլերի ինդեքսավորումը կարող եք նայել ԱՅՍՏԵՂ:
   Ֆայլերի ինդեքսավորումը անջատելու համար մտեք Компьютер կետը: Ընտրեք Ձեր ուզած սկավառակը (Диск C:, Диск D: ...) սեղմեք մկի աջ սեղմակին: Մտեք բացված մենյուի Свойства կետը:

ssd



    Բացված հաջորդ պատուհանի ներքևիմասում հանեք Разрешить индексировать բառերով սկսվող տողի դիմացի մակնիշը և սեղմեք Применить սեղմակին: Բացված հաջորդ պատուհանում սեղմեք OK: Այդ պրոցեսը տևում է որոշակի ժամանակ:





3.90.204.40


Օրացույց







Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com