astx hamakargich . ruastx


komp




Ինչ է ssd կոշտ սկավառակը։






Ինչ է ssd կոշտ սկավառակը։ Ինչպես է աշխատում։

   
  



   Համակարգչի կոշտ սկավառակը դա համակարգիչի այն սարքն է , որի մեջ գտնվում է համակարգչում գտնվող բոլոր ինֆորմացիան, windows համակարգային ծրագիրը նույնպես: Կոշտ սկավառակները իրենց կազմվածքով լինում են 2 ձևի - HDD և SSD։
    HDD կոշտ սկավառակը աշխատում է հետևյալ կերպ - սարքի մեջ գտնվում է արագ պտտվող մագնիսական սկավառակ, որի վրա ձայնագրվում է ինֆորմացիան, և սկավառակի վրա շարժվող կարդացող գլխիկ։
   SSD(Solid state drive) կոշտ սկավառակը աշխատում է ֆլեշ հիշողության պրոցեսորների հիման վրա։ Նրանց մեջ չկան շարժվող մասեր։
   SSD կոշտ սկավառակները ըստ պատրաստման տեղնոլոգիայի լինում են 3 տեսակ․
   SLC
   MLC
   TLC։
   SLC - ն համարվում է հնացած և գրեթե չի արտադրվում։
   MLC տեխնոլոգիայով պատրաստված սկավառակները ունեն 3 000 անգամ ինֆորմացիա ձայնագրելու և ջնջելու երաշխիք։
   TLC տեխնոլոգիայով պատրաստված սկավառակները ունեն 5 000 անգամ ինֆորմացիա ձայնագրելու և ջնջելու երաշխիք։
   Հասկանալի ձևով ասած MLC - ն սովորական օգտագործողի համակարգչում կաշխատի 4 - 5 տարի։

   Ի տարբերություն HDD կոշտ սկավառակի SSD կոշտ սկավառակները արտադրվում են միայն նոթբուքի կոշտ սկավառակի չափսերի։

SSD կոշտ սկավառակի առավելությունները

   Ամենամեծ առավելությունը դա արագագործությունն է։
   HDD կոշտ սկավառակի համեմատ աշխատում է մի քանի տասնյակ անգամ արագ։ Եթե համակարգչի մայր պլատայի վրա չկա SATA 3 բնիկ, և SSD կոշտ սկավառակը միացված է SATA 2 բնիկից, ապա նրա արագությունը կլինի մոտ կեսով չափ քիչ (նույնիսկ այս դեպքում նա կաշխատի HDD - ից շատ անգամ արագ)։
   Մեխանիկական հարվածներից չի փչանում։
   Աշխատում է լրիվ անձայն։




SSD կոշտ սկավառակի թերությունները

   SSD կոշտ սկավառակը համեմատած HDD կոշտ սկավառակի հետ (որոնք աշխատում են երկար տարիներ) աշխատում է քիչ ժամանակ։ Ֆլեշ կրիչների նման ունեն որոշակի քանակի անգամ ինֆորմացիա ձայնագրելու և ջնջելու հնարավորություն։

   Համեմատած HDD -ի հետ շատ թանկ է։





3.88.161.108


Օրացույց







Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com