astx hamakargich . ruastx


komp




Ինչի համար է trim ֆունկցիան:






Ինչ է անում trim ֆունկցիան:


     
   
  



   windows 7, 8, 10 համակարգային ծրագրերում գործում է TRIM ֆունկցիան: Այն նախատեսված է SSD կոշտ սկավառակների համար: Նրա նշանակությունը կայանում է հետևյալում.

   HDD կոշտ սկավառակներում երբ ինչ որ ինֆորմացիա եք ջնջում, համակարչում այն չի երևում, բայց իրականում այդ ինֆորմացիան չի ջնջվում, ուղղակի ծրագրային զրոյանում է: Երբ այդ բջջում նոր ինֆորմացիա ձայնագրելու կարիք է լինում, այն ուղղակի ձայնագրվում է հնի վրա:

   TRIM ֆուկցիան SSD կոշտ սկավառակին հայտնում է, որ տվյալ տարածքը այլևս պետք չէ: Որից հետո SSD կոշտ սկավառակին աշխատացնող ծրագիրը ջնջում է այդ ինֆորմացիան:
   TRIM ֆուկցիան միանում է այն դեպքում, երբ համակարգչում աշխատում է SSD կոշտ սկավառակ:

   Եթե այդ ֆուկցիան չաշխատի, որոշ ժամանակ անց SSD կոշտ սկավառակի արտադրողականությունը կնկնի: TRIM ֆուկցիան միանում է ավտոմատ, բայց լինում են դեպքեր, երբ այդ ֆունկցիան չի միանում:

Ինչպես ստուգել TRIM ֆունկցիայի աշխատանքը


    TRIM ֆունկցիայի աշխատանքը ստուգելու համար հարկավոր է մտնել հրամանների տող (командная строка): Դա անելու համար սեղմեք Win + R սեղմակներին: Բացված «Выполнить» պատուհանում գրեք cmd և սեղմեք OK:

ssd



    Բացված պատուհանում գրեք fsutil behavior query disabledeletenotify հրամանը և սեղմեք ENTER սեղմակին: Եթե Ձեր գրածի տակ գրվի DisableDeleteNotify = 0 ուրեմն TRIM ֆուկցիան միացված է: Եթե գրվի DisableDeleteNotify = 1 ուրեմն TRIM ֆուկցիան անջատված է:

Ինչպես միացնել կամ անջատել TRIM ֆունկցիան


   TRIM ֆուկցիան միացնելու համար հրամանների տողում գրեք fsutil behavior set DisableDeleteNotify 0:
   TRIM ֆուկցիան անջատելու համար հրամանների տողում գրեք fsutil behavior set DisableDeleteNotify 1:





34.229.151.87


Օրացույց







Եթե այս կայքը Ձեզ ինչ որ բանով օգտակար եղավ
խնդրում եմ դրեք լայք :


 

Рейтинг@Mail.ru




Պատրաստեց.
Բագրատ Դալլաքյան


b.dallaqyan@gmail.com