Windows 10 համակարգային ծրագրում դեֆրագմենտացիա անելու համար կան տարբեր ձևեր: Եթե չգիտեք թե ինչի համար է արվում դեֆրագմենտացիա ,կարող եք իմանալ ԱՅՍՏԵՂԻՑ:
1. Windows 10 համակարգային ծրագրի մեջ ինտեգրված ծրագրով: Դա անելու համար արեք հետևյալը. Մտեք Этот компьютер բաժինը մուկը պահեք Локальный диск(C:) նշանի վրա և սեղմեք մկի աջ սեղմակին: Բացված մենյուում ընտրեք Свойства կետը:
Բացված պատուհանի վերևի մասում մտեք Сервис կետը և սեղմեք Оптимизировать սեղմակին:
Բացված հաջորդ պատուհանում ընտրեք (C:) կետը և սեղմեք Оптимизировать սեղմակին: Կարող եք չսպասել մինչև վերջանա, ուղղակի ծալեք այդ պատուհանը և արեք Ձեր գործերը (միայն համակարգչի աշխատանքը այդ պահիմ մի քիչ կդանդաղանա):
2. Հատուկ ծրագրերի միջոցով: Դեֆրագմենտացիա անելու համար նախատեսված ծրագրեր շատ կան, AusLogics Disk Defrag ծրագիրը ես փորձել եմ, շատ լավ աշխատում է: Ծրագիրը կարող եք բեռնել ԱՅՍՏԵՂԻՑ: