համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ներբեռնել Denwer 3_Base_2013-06-02 ծրագիրը

 

Բեռնել Denwer 3_Base_2013-06-02 ծրագիրը



    Denwer 3_Base_2013-06-02 - նախատեսված է համակարգչի մեջ web սերվեր սարքելու համար։ Կարելի է սարքել mysql տվյալների բազա։ Նայել PHP ֆորմատի ֆայլեր:



   Տեղադրելու ընթացքում բացվում է սև էկրան։

   Մի քանի անգամ պետք է սեղմել Enter սեղմակին։

   Սկզբում հարցնում է, թե որտեղ տեղադրել ծրագիրը - գրել C:\hosting



   Հետո պետք է նշել վերտուալ դիսկի անուն, Z կամ F, որից չկա Ձեր համակարգչում։

    Հետո ընտրեք 2 կետը։

   Վերջում հարցնում է յարլիկներ տեղադրի աշխատանքային սեղանին - գրեք Y:

   Աշխատանքային սեղանին հայտվում է 2 նշան, մեկով Denwer -ը միանում է, մյուսով անջատվում։

   Գլխավոր մենյու մտնելու համար բրաուզերում գրեք https://localhost

   Բազաները սարքելու և մտնելու համար օգտվել գլխավոր մենյուից։ Բազա սարքելու համար սեղմել գլխավոր մենյուի phpMyAdmin - администрирование СУБД MySQL գրածին։ Բազա մտնելու համար բրաուզերի հասցեների տողում գրել http://localhost/Tools/phpMyAdmin

   Երկրորդ կամ երրորդ դոմեն բացելու համար - մտնել Denwer - ի կողմից սարքված լոկալ դիսկը -> home, պատճենել test1.ru թղթապանակը և տեղադրել նույն թղթապանակում ուրիշ անվան տակ, օրինակ porc.am և սերվերը վերագործարկել (перезагрузка):

   Skype ծրագրի հետ կարող է Denwer - ը չմիանա։ Ուղղակի անջատեք Skype - ն։

   Որպեսզի Denwer - ում բացված կայքերը հայերեն և ռուսերեն տառերը երևան (հարցական նշաններ չդրվի նրանց տեղը) - հարկավոր է սարքել .htaccess ֆայլ և մեջը գրել AddDefaultCharset UTF-8 ու տեղադրել ֆայլը Ձեր բացած դոմենի անունով թղթապանակի մեջ և սերվերը վերագործարկել (перезагрузка)։

    Աշխատում է windows (7,8,10,11) համակարգային ծրագրի հետ:

   Ակտիվացման կոդ պետք չէ :

    Ծավալը 8․5 մբ



Կիսվել սոցցանցերում