համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Համակարգչի կառուցվածքը

 

Ինչից է կազմված ժամանակակից համակարգիչը կամ նոթբուքը:

   Ժամանակակից համակարգիչը կամ նոթբուքը (նոթբուքը - նույն համակարգիչն է, միայն նրա մեջի սարքերը խտացված են դասավորված) ունիվերսալ տեխնիկական սարք է: Ըստ կարիքի նրա կոնֆիգուրացիան կարելի է շատ ճկուն ձևով փոխել: Այնուամենայնիվ գոյություն ունի բազային կոնֆիգուրացիա հասկացություն:
   Նրա մեջ մտնում են 4 հիմնական սարքեր:

  1. Համակարգային բլոկ
  2. Մոնիտոր
  3. Ստեղնաշար
  4. Մուկ

համակարգիչ

Համակարգային բլոկ

   Համակարգային բլոկը իրենից ներկայացնում է համակարգչի հիմնական հանգույցը, որտեղ գտնվում են առավել կարևոր հանգույցները և սարքերը: Իրականում սա հենց համակարգիչն է (դասական իմաստով):
   Եթե համակարգային բլոկին կցեք ավելի ժամանակակից մոնիտոր, ստեղնաշար կամ մկնիկ, ավելի հարմար կդառնա ֆիլմեր դիտելը, տեքստերի հետ աշխատելը կամ խաղալը, սակայն դրանով համակարգչի հնարավորությունները չեք բարելավի:

Համակարգային բլոկ

   Համակարգային բլոկի մեջ գտնվող սարքերը անվանում են ներքին սարքեր:

Ինչից է կազմված համակարգային բլոկը

Համակարգային բլոկ

    Համակարգային բլոկը կազմված է հիմնական 6 բազային սարքերից:

  1. Մայր պլատա
  2. Պրոցեսոր
  3. Օպերատիվ հիշողության պլատա
  4. Կոշտ սկավառակ
  5. Վիդեո քարտ
  6. Սնուցման բլոկ



Մայր պլատա

   Մայր պլատան համարվում է համակարգչի հիմնական պլատան: Ներքին բոլոր սարքերը, օրինակ վիդեո քարտը, ձայնային պլատան ... միանում են նրան: Վերջերս արտադրված բոլոր մայր պլատաների մեջ ինտեգրված է ձայնային պլատա: Լինում են մայր պլատաներ, որոնց մեջ ինտեգրված է վիդեո քարտ, որոնք հիմնականում լինում են թույլ պարամետրերով:
Մայր պլատա

    Մայր պլատաները ըստ համակարգիչի հզորության և կենտրոնական պրոցեսորի տեսակից լինում են տարբեր:



Կենտրոնական պրոցեսոր

   Կենտրոնական պրոցեսորը համակարգչի հիմնական պրոցեսորն է: Կարելի է ասել համակարգչի սիրտն է։

Կենտրոնական պրոցեսոր

    Կենտրոնական պրոցեսորի արագությունով և հզորությունով են որոշում համակարգիչի հզորությունը, արագությունը և գինը:
   Այսօր աշխարհում կա պրոցեսոր արտադրող հիմնական 2 ֆիրմա (Intel) և (AMD):
   Քանի որ կենտրոնական պրոցեսորը կարելի է համարել համակարգիչի սիրտը, և ամեն ինչը կախված է նրանից, ինչ ֆիրմայի արտադրած նոթբուք կամ համակարգիչ գնելու լինեք, ամեն դեպքում գնում եք նրանցից մեկը:

Կենտրոնական պրոցեսոր

   Քանի որ այն աշխատեու ընթացքում այն տաքանում է, նրա վրա դրվում է օգմղիչ:
    Պրոցեսորը իրենից ներկայացնում է միկրոսխեմա, որի մեջ գտնվում է միլիոնավոր տրանզիստորներ:



Օպերատիվ հիշողության պլատա (ОЗУ)

   Օպերատիվ հիշողության պլատան կարելի է անվանել նաև ժամանակավոր հիշողության պլատա:
Օպերատիվ հիշողություն

   Օպերատիվ հիշողության պլատաները ըստ իրենց կոնստրուկցիայի և աշխատանքի արագության լինում են տարբեր և մեկը մյուսին չի փոխարինում: Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են DDR1, DDR2, DDR3, DDR4 ․․․ տիպի օպերատիվ հիշողության պլատաներ:

   Որպես կանոն պլատայի տիպը վրեն գրված է լինում։ Եթե հարկ լինի այն փոխելու, հիշեք որ, մեկը մեկին չի փոխարինում:

Օպերատիվ հիշողություն



   Օպերատիվ հիշողության պլատան հիմնական հիշողության սարքերի համեմատ աշխատում է շատ արագ։ Էլեկտական սնուցումը անջատելուց օպերատիվ հիշողության մեջ գտնվող բոլոր ինֆորմացիան ջնջվում է։

   Իսկ ինչի համար է օպերատիվ հիշողությունը, կարող եք նայել ԱՅՍՏԵՂ:

Կոշտ սկավառակ (винчестер)

   Կոշտ սկավառակը համակարգիչի մեջ մեծ քանակի տվյալները երկարաժամկետ պահելու միակ սարքն է:

Կոշտ սկավառակ

   Կոշտ սկավառակները ըստ միացման ձևի լինում են 2 տեսակի - (ATA) և (SATA)։ Վերջի տարիների համակարգիրներում բոլորը SATA - էն։

   Ըստ աշխատանքի ձևի լինում են 2 տիպի։

   Պտտվող մագնիսական սկավառակով - HDD: Սրանք իրենցից ներկայացնում են արագ պտտվող մագնիսական սկավառակ, և սկավառակից ինֆորմացիան կարդացող գլխիկ։ Կոշտ սկավառակները ունենում են ինֆորմացիան կարդալու և ձայնագրելու տարբեր արագություններ, կախված սկավառակի պտտման արագությունից (5400-10000 պտ․/րոպե): Որքան սկավառակը արագ է պտտվում այնքան արագ է ձայնագրվում ու կարգացվում ինֆորմացիան:
   Կոշտ սկավառակի մեջի մագնիսական սկավառակը բաժանված է փոքր կտորների, նրանց անվանում են կլաստեր։ Մեկ կլաստերի մեջի ինֆորմացիայի ստանդարտ ծավալը 4կբ է։ Ինֆորմացիան ձայնագրվում է կլաստերների վրա։ տարիների փորձը ցույց տվեց, որ HDD տեսակի կոշտ սկավառակները ամենահուսալի սարքերն են ինֆորմացիա պահելու համար։

   Եվ կրիստալների հիման վրա աշխատող (SSD): SSD կոշտ սկավառակները աշխատում են 15 - 20 անգամ արագ, բայց ունեն որոշ թերություններ, շատ թանկ են և ունեն աշխատանքի որոշոկի ժամանակ, որից հետո փչանում են, հետևաբար մեջի ինֆորմացիան կորչում է: Այդ իսկ պատճառով մեծ տարածում դեռ չեն գտել։ Տեխնոլոգիաների զարգացման հետ հնարավոր է, որ ապագայում այդ թերությունները վերանան: SSD կոշտ սկավառակները ըստ պատրաստման ձևի լինում են մի քանի ձևի, որից կախված է աշխատանքի տևողությունը։




Վիդեո քարտ

   Վիդեո քարտ (վիդեո ադապտեր, գրաֆիկական ադապտեր, գրաֆիկական պրոցեսոր, GPU) - համակարգչի այն սարքն է, որը պատասխանատու է վիդեո տեղեկատվության մշակման և մոնիտորի վրա ցուցադրելու համար: Ժամանակակից վիդեո քարտերը միացված են PCI-Express x16 բնիկին: Որոշ մայրական տախտակներ ունեն մի քանի PCI-Express x16 բնիկ: Սա թույլ է տալիս միաժամանակ օգտագործել երկու կամ ավելի վիդեո քարտեր, որն ավելի արագ է դարձնում համակարգչի գրաֆիկական ենթահամակարգը:

Վիդեո քարտ

   Շատ դեպքերում համակարգիչը կարող է հաջողությամբ աշխատել առանց առանձին վիդեո քարտի, քանի որ շատ ժամանակակից մայր պլատաներում ինտեգրված է գրաֆիկական չիպ: Այս չիպը փոխարինում է վիդեո քարտին:
    Ներկառուցված չիպերի հնարավորությունները լրիվ բավարար են գրասենյակային աշխատանքի համար, այսինքն. բառերի մշակում, ինտերնետ էջեր կարդալ, տեսանյութեր, լուսանկարներ դիտել և նույնիսկ պարզ խաղեր խաղալ:
    Եթե համակարգիչը նախատեսված է ոչ միայն գրասենյակային առաջադրանքների, այլ նաև գրաֆիկայի հետ լուրջ աշխատանքի կամ 3D խաղեր խաղալու համար, ապա առանց առանձին վիդեո քարտի չեք կարող դրանք անել։

   Խաղային համակարգչում առանձին վիդեո քարտի բացակայությունը չի կարող փոխհատուցվել արագ պրոցեսորի առկայությամբ։
   Պետք է նաև նկատի ունենալ, որ չափազանց թույլ պրոցեսորը թույլ չի տա վիդեո քարտին բացահայտել իր ամբողջ խաղային ներուժը: Այստեղ կարևոր է հավասարակշռություն գտնելը:




Սնուցման բլոկ

   Համակարգիչը սնուցելու համար անհրաժեշտ է էլեկտրամատակարարում: Համակարգչի աշխատանքի կայունությունը կախված է սնուցման բլոկ հուսալիությունից:

Սնուցման բլոկ

   Սնուցման բլոկները լինում են տարբեր հզորությունների և տիպերի: Համակարգիչների վրա տեղադրվում են ելնելով համամակարգիչի հզորությունից:
    Բոլոր տիպի սնուցման բլոկները կատարում են նույն ֆունկցիան, ապահովում են 3վ, 5վ, 12վ - լարում: Տարբեր տիպերի մեջ հիմնական տարբերությունն այն է, որ մի մասը երկար է աշխատում մի մասը շատ արագ շարքից դուրս է գալիս: Գների մեջ կա բավականին մեծ տարբերություն: Սնուցման բլոկների վրա որպես կանոն ամենաշուտը փչանում է օդմղիչը, սկսում է բարձր ձայն գալ և որոշ ժամանակ այդպես աշխատելուց հետո ընդհանրապես չի աշխատում:
   Թանկ գին ունեցող սնուցման բլոկների վրա դրված է մեծ չափի , դանդաղ պտտվող օդմղիչներ:

Սնուցման բլոկ

   Նրանք բավականին երկար ժամանակ են աշխատում և ամենակարևորը աշխատանքի ժամանակ բարձր ձայն չի գալիս:

Մուկ

   Ըստ համակարգչին միանալու ձևի մկները լինում են 2 տիպի - Pc/2 և Usb բնիկներին միացող։ Մկները ունեն սլաքի շարժման տարբեր արագություններ։
   Ստանդարտ մուկը ունի 3 սեղմակ։ Կան նաև շատ սեղմակներ ունեցող մկներ։
   Ձախ սեղմակով նշում էնք էլեմենտները, բացում, տեղափոխում նրանց։
   Մկի աջ սեղմակը կատարում է միայն 1 ֆունկցիա - բացում է մենյու, որտեղ կան այն կետերը, թե այդ պահին նշված էլեմենտի հետ ինչ կարող եք անել Ձեր համակարգչով։

   Մկի սլաքի տեսքը, շարժման արագությունը և ուրիշ այլ պարամետրեր կարող եք փոխել Панель управления բաժնում։



Ստեղնաշար

   Ստեղնաշարը նախատեսված է համակարգչի մեջ ինֆորմացիա ներմուծելու համար։ Ըստ համակարգչին միանալու ձևի ստեղնաշարերը լինում են 2 տիպի - Pc/2 և Usb բնիկներին միացող։
   Լինում են 2 հիմնական ստանդարտի՝ 101-104 սեղմակ ունեցող և 86 սեղմակ ունեցող (հիմնականում նոթբուքների վրա է օգտագործվում)։

   Ստեղնաշարի բոլոր ստեղները ունեն իրենց համապատասխան կոդը, այսինքն՝ A տառին սեղմելուց համակարգիչը հասկանում է, որ սեղմվել է ոչ թե A տառը, այլ 97 համարի սեղմակը։ Ու կախված նրանից թե ինչ ծրագիր է այդ պահին բաց, կատարում է տարբեր հրամաններ, օրինակ եթե բաց է ինչ որ տեքստային խմբագիր կգրի A տառը, եթե ինչ որ խաղ է բաց, կաորղ է էկրանը թեքի ձախ և այլն։

Կիսվել սոցցանցերում