համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչ անել որպեսզի համակարգիչը անխափան աշխատի

 

Ինչպես երկարացնել համակարգչի կյանքը

   Որպեսզի համակարգիչը երկար ժամանակ անխափան աշխատի հարկավոր է ժամանակ առ ժամանակ այն մաքրել փոշուց:
   Սենյակում գտնվող փոշին կարող է զգալի չափով հավաքվել համակարգիչի սարքերի վրա: Փոշին ամենաշատը հավաքվում է օդմղիչների վրա , որի հետևանքով օդմղիչների աշխատնքը դանդաղում է և համակարգիչը սկսում է տաքանալ:

համակարգիչը մաքրել

   Տաքանալուց համակարգիչը սկսում է դանդաղ աշխատել , իսկ շատ տաքանալուց այն կարող է խափանվել:
   Համակարգիչը կարող է տաքանալ նաև օդմղիչների հինանալու հետևանքով: Այդ ժամանակ հարկավոր է օդմղիչը փոխել:Օդմղիչը հինանալուց սկսում է ձայն հանել աշխատանքի ժամանակ:

   Կարող է տաքանալ նաև վիդեոքարտը:

համակարգիչը մաքրել

   Քանի որ վիդեոքարտերիի վրայի օդմղիչները անհատական են, այսինքն խանութում նորը դժվար է գտնել, խափանված օդմղիչը փոխելու համար ուղղակի կարելի է ուղղակի վերցնել սնուցման բլոկի օդմղիչը և հարմարացնել վիդեոքարտի վրա: Ոչ շատ հզոր վիդեոքարտերի համար է վերը նշվածը, հզորներին սնուցման բլոկի օդմղիչը չի հովացնի։

Կիսվել սոցցանցերում