HTML գլոբալ ատրիբուտներ
HTML Ունիվերսալ ատրիբուտները կիրառվում են գրեթե բոլոր թեգերի նկատմամբ, ուստի առանձնացված են առանձին խմբում, որպեսզի չկրկնեն դրանք բոլոր թեգերի համար:
accesskey
Թույլ է տալիս ակտիվացնել հղումը ստեղնաշարի որոշ ստեղների համակցությամբ:
class
Սահմանում է ոճային դաս, որը թույլ է տալիս էլեմենտը կպցնել CSS - ին։
contenteditable
Տեղեկացնում է, որ էլեմենտը հասանելի է օգտատիրոջ կողմից խմբագրման համար։
dir
նշում է տեքստի ուղղությունը և ցուցադրումը` ձախից աջ կամ աջից ձախ:
hidden
Թքցնում է էլեմենտի բովանդակությունը տեսադաշտից:
id
Նշում է էլեմենտի եզակի անուն, որն օգտագործվում է ոճը փոխելու և սկրիպտների միջոցով էլեմենտը գտնելու համար:
lang
Նշում է լեզուն, որով տեքստը գրված է ընթացիկ էլեմենտիի ներսում:
spellcheck
Բրաուզերին ասում է ստուգել ուղղագրությունը և քերականությունը տեքստում, թե ոչ:
style
Օգտագործվում է CSS կանոնների միջոցով տարրի ոճը սահմանելու համար:
tabindex
Սահմանում է այն հերթականությունը, որով էլեմենտը ստանում է ֆոկուս Tab սեղմակով։
title
Նկարագրում է տարրի բովանդակությունը։
Կիսվել սոցցանցերում




