համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Html ատրիբուտ tabindex

 



    tabindex ատրիբուտը (հատկանիշը) սահմանում է այն հերթականությունը, որով էլեմենտը ստանում է ֆոկուս Tab սեղմակով էլեմենտների միջև տեղափոխվելու ժամանակ: Անցումը տեղի է ունենում ավելի ցածր արժեքից ավելի մեծ արժեքի, օրինակ՝ 1-ից 2-ի, այնուհետև 3-ի և այլն: Այս դեպքում խիստ հաջորդականությունը կարևոր չէ, թույլատրվում է բաց թողնել որոշ թվեր և սկսել ցանկացած թվանշանով։ Եթե էլեմենտների tabindex ատրիբուտի արժեքները համընկնում են, ապա հաշվի է առնվում կոդում դրանց տեսքի հերթականությունը:

   Այն էլեմենտները, որոնք չունեն tabindex կամ ունեն 0 արժեք, ստանում են ֆոկուս բոլոր «համարակալված» էլեմենտներից հետո՝ ըստ կոդում հայտնվելու հերթականության:

   Օրինակ՝

    tabindex="թիվ"

   Արժեքը՝

    Ցանկացած դրական ամբողջ թիվ:



   Կարելի է ավելացնել հետևյալ թեգերին՝

<a>, <area>, <button>, <input>, <object>, <select>, <textarea>


   Օգտագործման օրինակ՝

<!doctype html>
<html>
<head>
<title>Html ատրիբուտ tabindex</title>
</head>
<body>
<input tabindex="3" >
<input tabindex="1" >
</body>

</html>



Կիսվել սոցցանցերում