համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչպես անջատել, փակել կախված ծրագրերը

 

Ինչպես անջատել կամ փակել չպատասխանող ծրագրերը

hamakargich.ru

   Լինում են դեպքեր, որ ինչ որ ծրագիր աշխատանքի ընթացքում կանգնում է այսպոս ասած կախվում է և չի պատասխանում ձեր հրամաններին։ Ու երբ ուզում եք անջատել այդ ծրագիրը, այն չի անջատվում: Այդ ծրագիրը անջատելու մի քանի ձև կա։ Հարկավոր է անել հետևյալը։

   Սեղմեք Alt + F4 սեղմակներին։ Այս համադրությունը փակում է ակտիվ պատուհանը։
   Եթե չօգնի արեք հետևյալը։

   Հարկավոր է ակտիվացնել Диспетчер задач ծառայությունը։
Դա արվում է այսպես։

Սեղմեք Ctrl + Shift + Esc սեղմակներին միասին։
Բացված պատուհանի վերևի մասում մտեք Приложения կամ Процессы կետը և այնտեղ գտնվող ցուցակում գտեք ձեր ծրագրի անունը: Նշեք այդ ծրագիրը և սեղմեք ներքևում գտնվող Снять задачу սեղմակին:


Կիսվել սոցցանցերում