Ինչ է html ատրիբուտը
HTML ատրիբուտը լրացուցիչ տեղեկություններ են տալիս էլեմենտի մասին, և դրանք միշտ գրվում են սկզբնական թեգում, լինի դա զույգ թեգ, թե մեկ թեգ:
Հատկանիշները սովորաբար գրվում են այսպես.
անուն = «արժեք»։
Էլեմենտի մեջ Դուք կարող եք օգտագործել մի քանի ատրիբուտներ ցանկացած հերթականությամբ, բայց դուք պետք է դրանք առանձնացնեք բացատով (միայն բացատ և ուրիշ ոչինչ):
Եթե ատրիբուտը չի դրվում էլեմենտի համար, ապա դա նշանակում է, որ այս ատրիբուտի արժեքը սահմանվում է օգտագործողի բրաուզերի կողմից:
Երբեմն ատրիբուտը դրվում է առանց արժեքի
<input disabled>
<input disabled="">
<input disabled="disabled">
Որոշ թեգերը օգտագործվում են միայն ատրիբուտների հետ համատեղ։ Առանց ատրիբուտի այդ թեգերը անիմաստ են։ Օրինակ՝ <img>, <a> ...:
Ատրիբուտի արժեքը կարելի է գրել կրկնակի և 1 հատանոց չակերտներում։ Օրինակ՝
<input disabled='disabled'>
<input disabled="disabled">
Օգտագործման օրինակ՝
<html>
<head>
<title>Html ատրիբուտ title</title>
</head>
<body>
<input title="Հարկավոր է գրել Ձեր անունը" >
</body>
</html>
Կիսվել սոցցանցերում




