համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչի համար է դեֆրագմենտացիան պետք

 

Ինչպես անել դեֆրագմենտացիա

hamakargich.ru

   Ինչ է դեֆրագմենտացիան: Երբ ինչ որ ֆայլ եք ավելացնում համակարգչում, windows համակարգային ծրագիրը այն տեղադրում է կոշտ սկավառակի մեջ գտնվող ազատ տեղերում: Եթե այդ ազատ տեղերը ավելի փոքր են լինում քան ձեր ֆայլն է, ապա windows - ը ձեր ֆայլը բաժանում է մի քանի մասի և կտոր-կտոր տեղավորում կոշտ սկավառակի վրա: Ու երբ այդ ֆայլը դուք ուզում եք բացել, windows - ը այդ ֆայլը կտոր-կտոր հավաքում է ու ցույց տալիս ձեզ: Այդ պրոցեսը որոշակի ժամանակ և ջանք է խլում կենտրոնական պրոցեսորից:

   Այդ պրոցեսներից ազատվելու համար Microsoft ֆիրմայի ծրագրավորողները սարքել են ծրագիր, որը կոշտ սկավառակի մեջ գտնվող ֆայլերը դասավորում է և հավաքում մի տեղ: Որի հետևանքով արագանում է համակարգչի աշխատանքը:

   Դեֆրագմենտացիան իսկզբանե միացրած է windows -ում։ Ժամանակ առ ժամանակ այն միանում է և անում է դեֆրագմենտացիա։ Աշխատանքի գրաֆիկը կարելի է փոխել։ Դեֆրագմենտացիա կարելի է անել նաև ձեռքով։
   Դեֆրագմենտացիա անելու համար. սեղմեք ( + r ) սեղմակներին։ Բացված պատուհանում գրեք dfrgui և սեղմեք OK:

Ինչ է դեֆրագմենտացիան

   Բացված պատուհանում ընտրեք ձեր ուզած սկավառակը և սեղմեք Дефрагментация диска կամ Оптимизировать սեղմակին։

Կիսվել սոցցանցերում