համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչպես ձայնագրել լազերային DVD, CD սկավառակներ

 

Ինչպես տպել DVD , CD սկավառակներ

hamakargich.ru

   Լազերային սկավառակներ ձայնագրելու համար կան մի շարք ծրագրեր: Եթե չունեք մեծ պահանջներ և ձեզ ուղղակի հարկավոր որոշ ինֆորմացիա (երգ, նկար..) տեղափոխել լազերային սկավառակի վրա, կարելի է օգտվել Windows ծրագրում ինտեգրված ծրագրով : Դա անելու համար.

   Դատարկ սկավառակը դրեք համակարգչի մեջ: Մտեք Компьютер: Մուկը պահեք DVD RW կրիչի նշանի վրա և սեղմեք մկի աջ սեղմակին ու բացված մենյույում մտեք Открыть կետը:

տպել DVD

   Բացված պատուհանում նշեք С проигрывателем CD/DVD գրածի դեմի մակնիշը և սեղմեք Далее սեղմակին: Կբացվի դատարկ պատուհան: Մկի ձախ սեղմակով բռնեք այն ֆայլը, որը ցանկանում եք ձայնագրել սկավառակի վրա և տեղափոխեք այդ պատուհանի մեջ, կամ օրինակեք այդ ֆայլը և տեղադրեք այդ պատուհանի մեջ:

   Ֆայլեր ավելացնելուց նայեք նրանց չափերը: DVD սկավառակի վրա 4.7 Գբ -ից մեծ ծավալ չի տեղավորվում :
    CD - ի վրա 700 Մբ -ից:


   Ֆայլերը օրինակելուց հետո սեղմեք պատուհանի վերևի մասում գտնվող Запись на компакт диск կետին:

տպել DVD

   Բացված հաջորդ պատուհանում հարկավոր է նշել ձայնագրման արագությունը: DVD -ի համար ընտրեք x8 : CD - ի համար x16:

տպել DVD

   Ընտրելուց հետո սեղմեք Далее սեղմակին և սպասեք մինջև վերջանա (մոտ 20 րոպե):

Կիսվել սոցցանցերում