համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Եթե կորել է համակարգիչի ձայնը

 

Ինչ անել եթե կորել է համակարգիչի ձայնը

hamakargich.ru

    Ինչ անել եթե համակարգիչի ձայնը կորել է: Դա կարող է լինել և մեխանիկական թերություն և ծրագրային:
   Առաջի հերթին ստուգում եք բարձրախոսները (Динамик) աշխատում են թե ոչ: Դրա համար համակարգիչին միացրեք ցանկացած ականջակալ (наушники) և ստուգեք ձայնը կա թե չե: Եթե ձայնը լինի, նշանակում է բարձրախոսները փչացել են, հարկավոր է սարքել կամ նորը գնել: Եթե ձայնը չկա ստուգում եք ծրագրային մասը:
   Դրա համար հարկավոր է ունենալ ձեր համակարգիչի ձայնի դրայվերը: Համակարգիչը գնելուց բոլոր դրայվերները լազերային սկավառակով լինում են: Եթե մի քանի սկավառակ ունեք և չդիտեք թե որն է ձեր ուզածը , ապա բոլորը դրեք համակարգիչի մեջ և նայեք մեջի բոլոր պարունակությունը: Եթե սկավառակը ռուսերեն լեզվով է, մեջը գրված է լինում Драйвер звука կամ նման մի բան: Եթե անգլերեն լեզվով է գրված է լինում Driver sound: Եթե սկավառակ չունեք փորձեք բեռնել ինտերնետից : Դրայվերը ունենալուց հետո անում եք հետևյալը.
   Մտեք Пуск մուկը պահեք Компьютер կամ Компьютер գրածի վրա և սեղմեք մկի աջ սեղմակին: Բացված մենյուում մտեք Свойства կետը: Windows 7 համակարգային ծրագրի համար, բացված պատուհանի ձախ մասում մտեք Диспетчер Устройств կետը: Բացված պատուհանում սեղմեք Звуковые, видео и игровые устройства գրածի ձախ մասում գտնվող փոքր սլաքին, գրածի տակը կբացվի ուրիշ տող:
   Մուկը պահեք այդ տողի վրա և սեղմեք աջ սեղմակին և մտեք Свойства կետը: Բացված պատուհանի վերևի մասում մտեք Драйвер կետը և սեղմեք Удалить սեղմակին: Հաջորդ պատուհանում դրեք մակնիշը և սեղմեք OK և փակեք բոլոր պատուհանները : Հետո տեղադրեք ձեր ունեցած ձայնի դրայվերը ու համակարգիչը անջատեք ու միացրեք:
   Եթե ձայնը չլինի, ապա վերածրագրավորեք (формат) Windows ծրագիրը: Եթե վերածրագրավորելուց հետո նորից ձայն չլինի, ամենայն հավանականությամբ ձեր համակարգչի մայր պլատայի վրա գտնվող ձայնային բլոկը փչացել է: Հարկավոր է գնել նորը:

Կիսվել սոցցանցերում