համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Արգելել ինտերնետի որոշ էջերի բացելը ձեր համակարգչում

 

Ինչպես անել որպեսզի ինտերնետի որոշ կայքեր չբացվի ձեր համակարգչում

hamakargich.ru

   Լինում են դեպքեր, երբ ցանկանում եք համակարգչի վրա արգելափակել որևէ կայք: Դա անելու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր և հնարքներ:
   Դիտարկենք ամենահասարակ ձևը:

   Windows օպերացիոն համակարգում գոյություն ունի մի ֆայլ, որի միջոցով կարող ենք նաև արգելափակել ցանկացած կայք: Այդ ֆայլը կոչվում է hosts.ini (.ini վերջավորությունը կարող է չցուցադրվել որոշ համակարգիչների վրա, եթե այդ համակարգչում անջատված են ֆայլերի ձևաչափերի երևալը):
   hosts.ini ֆայլը գտնվում է

   C:\Window\System32\drivers\etc

   թղթապանակի մեջ (եթե Windows-ը տեղադրված է C սկավառակի վրա, այլապես առաջին տառը այլ է):
   Ցանկացած կայք արգելափակելու համար անհրաժեշտ է բացել այդ ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով և վերջին տողից հետո ավելացնել համապատասխան դաշտերը այդ կայքի համար:

   Օրինակ Youtube կայքը արգելափակելու համար անհրաժեշտ է գրել

   127.0.0.1 www.youtube.com
   127.0.0.1 youtube.com


   Ֆայլը փոփոխելուց հետո անհրաժեշտ է պահպանել հին ֆայլի անունով և նույն թղթապանակում:
   Համակարգիչը անջատել և միացնելուց հետո ձեր համակարգիչով այդ կայքը չեք կարող նայել :


Կիսվել սոցցանցերում