համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչպես օգտագործել USB ֆլեշ կրիչը

 

Ֆլեշ կրիչ

hamakargich.ru

   Եթե ինչ որ USB ֆլեշ կուտակիչ առաջին անգամ եք միացնում ձեր համակարգիչին, windows համակարգային ծրագիրը նրա համար տեղադրում է դրայվեր: Այդ պրացեսը որոշակի ժամանակ է պահանջում: Այդ ժամանակ էկրանի ներքևի աջ մասում գրում է այդ մասին: Դրանից հետո նույն կուտակիչը ձեր համակարգչին միացնելիս, այն բացում է արագ:

Ֆլեշ կրիչ

   Ֆլեշ կուտակիչը միացնելուց հետո Компьютер բաժնում լոկալ սկավառակների կողքին ավելանում է նրա նշանը: Նա աշխատում է այնպես ինչպես լոկալ սկավառակը: Նրա մեջ ֆայլ տեղափոխելու համար. օրինակեք (Копировать) ֆայլերը և տեղադրեք (Вставить) նրա մեջ, ու հակառակը:
   Կարող եք նաև փոխել նրա անունը: Անունը փոխելուց հետո այդ ֆլեշ կուտակիչը ինչ համակարգչի վրա ել տեղադրեք, նա կլինի ձեր դրած անունով:
   Ֆլեշ կուտակիչներից օրինակումը կատարվում է մի քանի անգամ դանդաղ քան կոշտ սկավառակից: Մեծ չափի ֆայլերի տեղափոխելը տևում է որոշակի ժամանակ:

Կիսվել սոցցանցերում