համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչպես համակարգչում գրել հռոմեական թվեր

 

Ինչպես windows word ծրագրում գրել հռոմեական թվեր

   Համակարգչում հռոմեական թվեր գրելու մի քանի ձև կա։
   Ամենահարմար տարբերակը ASCII կոդերի միջոցով է։
   Այս տարբերակը օգտագործելու համար ուղղակի հարկավոր է իմանալ կոդերը։
   Դա անելու համար արեք հետևյալը․գրել հռոմեական թվեր
   Օրինակ․
   I թիվը գրելու համար ստեղնաշարի Alt սեղմակին սեղմած պահելով գրեք 73։

   Հռոմեական թվերի ASCII կոդերն են․․

   73 — I
   86 — V
   88 — X
   76 — L
   67 — C
   68 — D
   77 — M

Word ծրագրի ավտոմատ փոխակերպիչի միջոցով


   Սեղմեք ստեղնաշարի CTRL և F9 սեղմակներին։

   Հայտնված ձևավոր չակերտների մեջ գրեք =թիվ\*ROMAN։ Կունենաք այսպիսի տեսք {=123\*ROMAN}։

   Որից հետո սեղմեք F9 սեղմակին։

Կիսվել սոցցանցերում