համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչ է html-ը

 

Ինչ է իրանից ներկայացնում html-ն

համակարգիչ

   Հիպերտեքստի նշագրման լեզու, կամ HTML (HyperText Markup Language)։ Բոլոր վեբ կայքերի բովանդակությունը կազմված է html-ով։ Ցանկացած web կայքի հիմքը հանդիսանում է html կոդը։ HTML-ն հրամանների հավաքածու է, որոնք կարող են լինել հրամաններ՝ նկար ավելացնելու, տեքստը պարբերությունների բաժանելու, վերնագրեր և ենթավերնագրեր ավելացնելու, աղյուսակ տեղադրելու կամ որևէ տարր նկարելու համար։ HTML-ն ինտեգրվում է այլ ծրագրավորման լեզուների հետ։
    Cascading Style Sheets (CSS)-ի կամ կասկադային ոճաթերթերի և JavaScript ծրագրավորման լեզվի հետ միասին, այս լեզուն կազմում է hամաշխարհային համացանցի հիմնական տեխնոլոգիաների եռյակը։

HTML-ը ծրագրավորման լեզու է՞։

   Չնայած նրան, որ html հապավման մեջ կա լեզու բառը, որոշ մասնագետներ նրան ծրագրավորման լեզու չեն համարում։ Ըստ էության, HTML-ը կոդ է, որի շնորհիվ ինտերնետ դիտարկիչները ճիշտ են ցուցադրում վեբ կայքի բովանդակությունը։

   HTML-ը կարևոր է յուրաքանչյուրի համար, ով պլանավորում է աշխատել ծրագրավորման ոլորտում։ Բավականին հեշտ սովորվող լեզու է։

   Եթե ցանկություն ունեք պրոֆեսիոնալ կերպով սովորել Html ծրագրավորում նայեք Այստեղ:





Կիսվել սոցցանցերում