Html թեգեր
Ինչ է իրենից ներկայացնում html թեգը
Html էջը կազմված է փոքր մասերից։ Այդ մասերին անվանում են html թեգ կամ html էլեմենտ։
Html թեգը հատուկ կոդ է (տարր կամ հրաման), որը բրաուզերին ասում է, թե ինչպես ցուցադրել html փաստաթուղթը օգտատիրոջ համար։ Որոշ թեգեր հրամայում են զննարկչին ցուցադրել պարբերություն։ Մյուսները՝ վերնագիր ցուցադրելու համար են։ Իսկ մյուսները՝ աղյուսակ ստեղծելու համար։
Բոլոր թեգերն ունեն նույն ձևաչափը։ Դրանք սկսվում են < անկյունային փակագծով և ավարտվում > հետադարձ նշանով։ Թեգերի անունները գրվում են անկյունային փակագծերի միջև։
Օրինակ՝
Html սպեցիֆիկացիայի համաձայն՝ կա թեգերի որոշակի հավաքածու։
Հարկ է նշել, որ թեգերը գրվում են փոքրատառ լատինական տառերով։ Չնայած դրանք հանգիստ կարող եք գրել մեծատառով։ Թեգը կարող է ունենալ ատրիբուտներ։ Ատրիբուտը դա թեգի հավելում է։ Կան թեգեր որոնք առանց իրենց հատուկ ատրիբուտի չեն կարող աշխատել։
Օրինակ՝ <a> թեգում (փաստաթղթի հղում ) մենք նշում ենք այն ուղին, ուր պետք է գնալ սեղմելուց հետո։ Սա գրված է href ատրիբուտում ։
HTML թեգերի տեսակները
Բոլոր HTML թեգերը բաժանված են երկու տեսակի՝- Միայնակ թեգեր
- Զույգ թեգեր
Զույգ թեգերը ունեն բացման և փակման պիտակներ։ Այս երկու տարրերի միջև պետք է լինի նաև որոշակի բովանդակություն կամ այլ թեգեր:
Թեգի փակող տարրին միշտ ավելացվում է թեք գիծ։ Սա ցույց է տալիս զննարկչին, թե որտեղ է ավարտվում հրամանը։
օրինակ՝։
Միայնակ թեգերը բաղկացած են մեկ թեգից,
օրինակ՝։ <hr>
Դրանք ներկայացնում են անկախ միավորներ, որոնք ներքին բովանդակություն չեն պահանջում:
Html բոլոր թեգերը իրենց բացատրությամբ կարող եք նայել մեր կայքում։
Եթե ցանկություն ունեք պրոֆեսիոնալ կերպով սովորել Html ծրագրավորում նայեք Այստեղ:
Կիսվել սոցցանցերում




