համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչ է ֆայլերի ինդեքսավորումը

 

Ինչի համար է ֆայլերի ինդեքսավորումը

hamakargich.ru

   Ֆայլերի ինդեքսավորումը windows համակարգային ծրագրի մեջ աշխատող համակարգային ծառայություն է: Ծառայությունը արագացնում է ֆայլերի որոնումը համակարգչում:
   Աշխատանքի էությունը կայանում է հետևյալում: Սարքվում է ֆայլ, որտեղ գրանցվում է համակարգչում գտնվող ֆայլերի անունները և նրանց գտնվելու վայրը կոշտ սկավառակի վրա, և երբ որոնման պատուհանում սկսոմ եք գրել որոնվող ֆայլի անունը, ծրագիրը սկսում է ցույց տալ տվյալ տառով սկսվող ֆայլերը:

Ինչպես կարգավորել ֆայլերի ինդեքսավորումը

   Ֆայլերի ինդեքսավորումը կարգավորելու համար մտեք կարգավորումների վահանակ (Панель управления): Դա անելու համար սեղմեք ( + r ) սեղմակներին: Բացված պատուհանում գրեք control և սեղմեք OK: Կարգավորումների վահանակ պատուհանի վերևի աջ մասում եթե գրված է Категория, սեղմեք այդ գրածին և ընտրեք բացված մենյուի մյուս 2 կետերից որևէ մեկը: Կարգավորումների վահանակում գտեք Настройки индексирования կետը և մտեք այդտեղ:

Ինչի համար է ֆայլերի ինդեքսավորումը

    Բացված պատուհանում սեղմեք Изменить սեղմակին:

Ինչի համար է ֆայլերի ինդեքսավորումը

   Բացված պատուհանում կարող եք ընտրել այն թղթապանակները, որոնց մեջ ուզում եք աշխատի ինդեքսավորումը:

Ինչպես անջատել ֆայլերի ինդեքսավորումը

   Ֆայլերի ինդեքսավորումը անջատելու համար մտեք Компьютер կետը: Ընտրեք Ձեր ուզած սկավառակը (Диск C:, Диск D: ...) սեղմեք մկի աջ սեղմակին: Մտեք բացված մենյուի Свойства կետը:

Ինչի համար է ֆայլերի ինդեքսավորումը

   Բացված հաջորդ պատուհանի ներքևիմասում հանեք Разрешить индексировать բառերով սկսվող տողի դիմացի մակնիշը և սեղմեք Применить սեղմակին: Բացված հաջորդ պատուհանում սեղմեք OK: Այդ պրոցեսը տևում է որոշակի ժամանակ:

Կիսվել սոցցանցերում