համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչպես թղթապանակի կամ ֆայլի վրա գաղտնաբառ դնել

 

Ինչպես թղթապանակի կամ ֆայլի վրա կոդ, գաղտնաբառ (Пароль) դնել

hamakargich.ru

   Լինում են դեպքեր, երբ կարիք է լինում ինչ որ ֆայլի կամ թղթապանակի վրա գաղտնաբառ դնել: Դա անելու համար կան բազմաթիվ ծրագրեր: Կյանքի փորձը ցույց տվեց որ այդ ծրագրերի մեծ մասը լավ չի աշխատում, ավելի կոնկրետ գաղտնաբառ դրած ֆայլերը փչանում են և վերականգնել հնարավոր չի լինում:

    Բայց կան նաև շատ լավ աշխատող ծրագրեր: Դրանցից է WinRar ծրագիրը: Այս ծրագիրը նրանով է շատ հարմար, որ գրեթե բոլոր համակարգիչներում այն կա: WinRar ծրագրով գաղտնաբառ դնելու համար անում եք հետևյալը.

    Ձեր ուզած ֆայլի կամ թխթապանակի վրա մկի սլաքը պահելուց հետո սեղմեք մկի աջ սեղմակին: Բացված մենյուում սեղմեք Добавить в архив կետին:
    Բացված պատուհանում մտեք վերևի մասում գտնվող Дополнительно կետը և սեղմեք Установить пароль սեղմակին:
    Բացված պատուհանում գրեք ձեր ուզած գաղտնաբառը և դրեք Шифровать имена файлов գրածի դեմի մակնիշը ու OK - երով դուրս եկեք:
    WinRar ծրագիրը կարող եք բեռնել ԱՅՍՏԵՂԻՑ:


Կիսվել սոցցանցերում