համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Html ծրագրավորում ինքնուրույն

 
   Web ծրագրավորողի պահանջարկը ժամանակակից աշխարհում շատ է։ Քանի կա ինտերնետ, web կայքեր ուզողներ միշտ լինելու են։ Համեմատած ծրագրավորման մյուս լեզուների, Web ծրագրավորում սովորելը ավելի հեշտ է։ Web ծրագրավորման մեծ մասը լրիվ հնարավոր է սովորել ինքնուրույն։ Web ծրագրավորումը իր մեջ պարունակում է ծրագրավորման մի քանի լեզու - html, css, java script, php ...: Եթե իվիճակի չեք php սովորել, որպես (ք․․ սրտի մխիթարանք) կարող եք սովորել java script -ի հիման վրա աշխատող react js, node js: Ուղղակի սրանցով գրած էջերը, միջազգային և ռուսական շուկայում Google -ի ու Yandex -ի կայքերում, առաջի տասնյակի մեջ հայտնվելու հնարավորություն շատ քիր ունեն։



    Html -ն այս բոլորի հիմքն է։ Կարելի է ասել այբուբենը։ Եթե html -ի մասին լավ պատկերացում չունենաք, java script -ից կամ php -ից ոչ մի բան չեք հասկանա, քանի քր նրանք աշխատում են html -ի հետ։

Ինչ է html -ն


    HTML (Hypertext Markup Language) -ն դա web ծրագրավորման լեզու է, որն օգտագործվում է վեբ էջի բովանդակության կառուցվածքի և ցուցադրման համար: HTML-ի միջոցով տեքստերը, նկարները և այլ օբյեկտներ, ինչպիսիք են ինտերակտիվ վեբ ձևը, կարող են ներառվել ցուցադրված էջում:
   Երբ այցելում եք web կայք, բրաուզերը բեռնում է HTML ֆայլ՝ վեբ էջի կառուցվածքի և բովանդակության մասին տեղեկություններով: Կարճ ասած HTML -ն տեքստային ֆայլ է html ձևաչափով, որը ինտերնետից բեռնվում է ձեր համակարգիչ web կայքը նայելու պահին։

Ինչպես է աշխատում html էջը

   Html էջը աշխատում է հետևյալ կերպ՝ html էջը իրանից ներկայացնում է իրար տակի կամ կողքի շարված html էլեմենտներ, թեգեր։ html -ով տեղադրում ենք էջի էլեմենտները, թեգերը, css -ով փոխում ենք այդ էլեմենտների իսկզբանե տրված տեսքը (գրածի գույն, տառաչափ, ֆոնի գույն և այլն։) Java script -ո կառուցում ենք էջի լոգիկան։

Ինչպես սարքել html ֆայլ

   Html ֆայլ սարքելու համար հատուկ ծրագրեր պետք չեն։ Իհարկե կան շատ ծրագրեր web էջեր սարքելու համար։ Բայց, այդ ծրագրերով սովորելը՝ դա ինքնախաբեություն է, քանի որ նրանք ձեր տեղը գրում են կոդեր, որի հետևանքով դուք ծրագրավորման բուն իմաստը չեք հասկանում: Ավելի ճիշտ է սովորել ձեռքով կոդերը գրել, հետո նոր օգտագործել ծրագրեր։

   Html ֆայլ սարքելու համար ամենահարմար ծրագիրը windows -ի Блокнот ծրագիրն է։ Html ֆայլ սարքելու համար ձեր ուզած տեղում համակարգչի մեջ սարքեք Текстовый документ ցանկացած անունով: Ձեր ուզած տեղում մկով արեք աջ քլիկ, բացված մենյուում ընտրեք Создать -> Текстовый документ: Սարքած ֆայլի մեջ գրեք․

<!doctype html>
<html>
<head>
<meta charset="utf-8">
<title>Документ</title>
</head>
<body>
   <p>Սա իմ առաջին էջն է։</p>
</body>
</html>


   Որից հետո մտաք Файл -> Сохранить как, բացված պատուհանում ընտրեք ձեր ուզած տեղը, ֆայլի անունը փոխեք index.html, և հիշեցրեք։ Որպեսզի հայերեն տառերը երևան պետք է Кодировка կետը լինի UTF-8:

Սովորել html
   Սա կլինի ձեր առաջին html էջը։

   Սարքած ֆայլի մեջ փոփոխություն անելու համար, ինչ որ թեգ ավելացնելու համար, սարքած html ֆայլի վրա արեք աջ քլիկ, բացված մեյուում ընտրեք Открыть с помощью կետը։ Այնտեղ ընտրեք Блокнот ծրագիրը։ Եթե այդ ցուցակում չկա Блокнот ծրագիրը, մտեք Выбрать другое приложение կետը և այնտեղ գտեք Блокнот ծրագիրը։
   Մեջին կատարեք ձեր փոփոխությունները և ուղղակի հիշեցրեք (Файл -> Сохранить) կամ սեղմեք Ctrl + s սեղմակներին: Եթե էջը արդեն բաց է բրաուզերում, թարմացրեք այն, եթե բաց չի բացեք այն։ Փոփոխությունները կերևան։

   Նոր տողից բան գրելու համար օգտագործեք <br> թեգը, կոդում արած տողադարձը և բացակները (пробел) html -ն չի ճանաչում։ Բացակ դնելու համար օգտագործեք &nbsp; հրամանը, կարող եք մի քանի հատ դնել իրար կողքի, քանի որ ինքը փոքր չափի է։


   Html թեգերի ցուցակը և կարճ բացատրությունը կա մեր կայքի HTML թեգեր բաժնում։

Կիսվել սոցցանցերում