համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչպես արագացնել, փոխել մկի սլաքի արագությունը

 

Ինչպես փոխել մկի սլաքի շարժման արագությունը

hamakargich.ru

   Այսօր վաճառքում գտնվող մկները ունեն աշխատանքի տարբեր արագություններ:Այսինքն մուկը շարժելուց սլաքը շարժվում է տարբեր արագությամբ: Երբեմն հարկ է լինում ըստ ձեր կարիքների այդ արագությունը փոխել - արագացնել կամ դանդաղացնել։
   Այդ պարամետրը փոխելու համար հարկավոր է մտնել Панель управления: Դա արվում է այսպես․

windows 7 -ի համար


   Пуск -> Панель управления

windows 10 -ի համար


   Пуск - ի վրա արեք աջ քլիք և մտեք Выполнить: Այնտեղ գրեք control և սեղմեք OK:

   Панель управления - ում մտեք Мышь կետը։ Բացված պատուհանի վերևի մասում ընտրեք Параметры указателя կետը և փոխեք մկի արագությունը ձեր ուզածով։


փոխել մկի սլաքի արագությունը


Կիսվել սոցցանցերում