համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Փոխել մկի սլաքի տեսքը

 

Ինչպես փոխել մկի սլաքի տեսքը

hamakargich.ru

   Windows համակարգային ծրագիրը ունի մկի սլաքի տեսքը փոխելու հնարավորություն։ Մկի սլաքի տեսքը փոխելու համար հարկավոր է մտնել Панель управления: Դա արվում է այսպես․

windows 7 -ի համար


   Пуск -> Панель управления

windows 10 -ի համար


   Пуск - ի վրա արեք աջ քլիք և մտեք Выполнить: Այնտեղ գրեք control և սեղմեք OK:

   Панель управления - ում մտեք Мышь կետը։ Բացված պատուհանի վերևի մասում ընտրեք Указатели կետը: Այդ կետում Схема գրածի տակ կա սեղմակ , աջ կողմը փոքր սլաքով: Սեղմեք այդ սեղմակին և բացված ցուցակում ընտրեք ձեր ուզած տեսքը:
   
   Ամենատակի Обзор սեղմակով կարող եք նաև ընտրել որպես մկի տեսք ձեր ուզած նկարը։


փոխել մկի սլաքի արագությունը


Կիսվել սոցցանցերում