համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչպես սարքել թղթապանակ (պապկա)

 

Ինչպես սարքել թղթապանակ համակարգչում

hamakargich.ru

   Որպեսզի համակարգչում գտնվող ձեր ունեցած ինֆորմացիան լինի հավաք և հեշտ գտնվի, կարիք է լինում համակարգչի մեջ ձեր ուզած տեղում ունենալ որոշ անուններով թղթապանակներ : Դա անելու համար.համակարգչի մեջ այն տեղում, որտեղ որ ուզում եք գտնվի ձեր թղթապանակը, սեղմեք մկի աջ սեղմակին:

Ինչպես սարքել թղթապանակ

    Բացված մենյույում մուկը պահեք Создать կետի վրա: Որից հետո այդ մենյույի մոտ կբացվի մեկ այլ մենյու:

Ինչպես սարքել թղթապանակ

   Բացված մենյույում սեղմեք Папку կետին : Որից հետո Windows համակարգային ծրագիրը կսարքի թղթապանակ և ձեզ կառաջարկի գրել նոր սարքված թղթապանակի համար անուն:

Ինչպես սարքել թղթապանակ

   Եթե անուն չգրեք և ուղղակի սեղմեք Enter սեղմակին կամ մուկը պահելով նոր պատրաստված թղթապանակից դուրս այլ տեղ և սեղմեք մկի ձախ սեղմակին, ապա Windows համակարգային ծրագիրը թղթապանակի անունը կթողնի այն ինչ որ այդ պահին գրված է կապույտ տառերով:

Կիսվել սոցցանցերում