համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչպես փոխել թղթապանակի տեսքը, նկարը

 

Փոխել թղթապանակի տեսքը

hamakargich.ru

   Եթե համակարգչում ինչ որ տեղ կան շատ թղթապանակներ, հարկ է լինում, որպեսզի որոշ թղթապանակներ ունենան ուրիշ տեսք, մյուսներից հեշտ տարբերելու համար:



   Դա արվում է շատ հեշտ: Մկի սլաքը պահեք ձեր ուզած թղթապանակի վրա և սեղմեք աջ սեղմակին: Բացված մենյույում մտեք Свойства կետը:



   Բացված պատուհանում մտեք, վերևի մասում գտնվող Настройка կետը:



   Հաջորդ բացված պատուհանում սեղմեք Сменить значок սեղմակին:



   Այս պատուհանում ընտրեք ձեր ուզած նկարը և սեղմեք OK

   Իսկզբանե համակարգիչը բացում է %SystemRoot%\System32\SHELL32.dll ֆայլի մեջի նկարները, բայց Windows -ում կան նաև ուրիշ նկարներ․

    %SystemRoot%\System32\SHELL32.dll գրածի տեղը գրեք ներքևի գրածներից մեկը և սեղմեք ENTER՝

    %SystemRoot%\System32\imageres.dll



   %SystemRoot%\System32\pifmgr.dll



   %SystemRoot%\System32\accessibilitycpl.dll



   %SystemRoot%\System32\mmres.dll



   %SystemRoot%\System32\netcenter.dll



   %SystemRoot%\System32\netshell.dll



   %SystemRoot%\System32\ddores.dll



   %SystemRoot%\System32\setupapi.dll



    Բացի windows - ի ստանդարտ նկարները կարելի է դնել ուրիշ նկարներ և գույներ։ Դա արվում է Folder Marker ծրագրի միջոցով։ Փոքր ծավալի և հարմար ծրագիր է: Մեր կայքի Բեռնել ծրագրեր բաժնում կա։

Կիսվել սոցցանցերում