Եթե ձեր համակարգչում չի հերիքում օպերատիվ հիշողությունը
Ինչ անել եթե ձեր համակարգչում չի հերիքում օպերատիվ հիշողության ծավալը
Եթե ձեր համակարգչի մեջ չի հերիքում օպերատիվ հիշողությունը և ինչ-ինչ պատճառներով չեք կարող այն ավելացնել ապա կարելի է օգտագործել Windows օպերատիվ համակարգի մեջ գտնվող ReadyBoost ծառայությունը, օգտագործելով ֆլեշ կուտակիչ:
ReadyBoost ծառայության իմաստը կայանում է նրանում, որ նա աշխատում է SuperFetch ծառայության հետ միասին
SuperFetch ծառայությունը անում է հետևյալը, երբ օպերատիվ հիշողությունը լցվում է, նա օպերատիվ հիշողության մեջ գտնվող որոշ ֆայլեր տեղափոխում է կոշտ սկավառակի վրա: Իսկ ինչպես գիտենք կոշտ սկավառակից ինֆորմացիան կարդացվում է շատ դանդաղ:
ReadyBoost ծառայությունը այդ ֆայլերը տեղափոխում է ֆլեշ կուտակիչի մեջ, որը կոշտ սկավառակից ավելի արագ է կարդացվում:
ReadyBoost ծառայությունը աշխատացնելու համար հարկավոր է ունենալ ամենաքիչը 1ԳԲ ծավալով, արագ աշխատող USB 2 ֆլեշ կուտակիչ: Այսօր վաճառքում գտնվող ֆլեշ կուտակիչների մեծ մասը համապատասխանում են այդ պայմաններին:
Դրեք կուտակիչը համակարգչի վրա : Մտեք Компьютер: Այնտեղ գտեք ձեր կուտակիչը, մկի սլաքը պահեք վրան և սեղմեք մկի աջ սեղմակին: Բացված մենյույում մտեք Свойства կետը:
Բացված պատուհանի վերևի մասում մտեք ReadyBoost կետը: 
Բացված հաջորդ պատուհանում նշեք Предоставлять это устройство для технологии ReadyBoost գրածի դեմի մակնիշը և սեղմեք Применить և OK սեղմակներին։
ReadyBoost ծառայությունը անջատելու համար մտեք նույն կետերը և վերջում նշեք Не использовать это устройство գրածի դեմի մակնիշը:
Եթե ձեր համակարգիչում հերիքում է օպերատիվ հիշողությունը, այս ծառայության տված օգուտը չի զգացվի:
Կիսվել սոցցանցերում




