համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչ է SuperFetch ծառայությունը

 

Ինչպես է աշխատում SuperFetch ծառայությունը

hamakargich.ru

    Ինչ է SuperFetch ծառայությունը և ինչպես է այն աշխատում: SuperFetch ծառայությունը աշխատում է windows 7 և բարձր համակարգային ծրագրերում: Այն windows - ի համակարգային ծառայություն է:
   SuperFetch ծառայության ուղիղ նպատակը կայանում է նրանում, որ արագացնի համակարգային ծրագրի կոմպոնենտների և համակարգչում հաճախ օգտագործվող ծրագրերի գործարկը:
   SuperFetch ծառայությունը աշխատում է հետևյալ կերպ: Ամեն անգամ համակարգչում ինչ որ ծրագրի գործարկի (միանալու) պահին SuperFetch ծառայությունը ֆիկսում է կատարվող օպերացիաները և ձայնագրում PF ֆորմատի ֆայլերում: Հաջորդ անգամ համակարգիչը միացնելուց SuperFetch ծառայությունը իր բազայից գտնում է հաճախակի օգտագործվող ծրագրերը և այդ ծրագրերի ֆայլերի մի մասը միանում է windows - ի հետ միասին: Հետևաբար այդ ծրագրերի գործարկը կլինի արագ:

Ինչպես անջատել SuperFetch ծառայությունը

   SuperFetch ծառայությունը համարվում է windows - ի համակարգային ծառայություն է: Այն անջատելու համար սեղմեք ( + r ) սեղմակներին: Բացված պատուհանում գրեք services.msc և սեղմեք OK: Բացված պատուհանի աջ մասում կբացվի ծառաըությունների ցուցակը: Այդտեղ գտեք SuperFetch ծառայությունը և 2 անգամ սեղմեք մկի ձախ սեղմակով:

SuperFetch ծառայություն

   Բացված հաջորդ պատուհանի կենտրոնում Тип запуска գրածի դեմը ընտրեք Вручную կետը և սեղմեք Астановить սեղմակին:
       Հետո Тип запуска կետում ընտրեք Отключена կետը և սեղմեք Применить սեղմակին:

Կիսվել սոցցանցերում