համակարգիչ
Կայքի մենյու
 
   

HTML թեգ <area>

 



    <area> թեգը նկարում սահմանում է հղումներ: Նկարը, որի վրա կցված են հղումները, ընդհանուր առմամբ կոչվում է պատկերային քարտեզ: Նման քարտեզը արտաքին տեսքով չի տարբերվում սովորական նկարից, բայց միևնույն ժամանակ այն կարելի է բաժանել տարբեր անտեսանելի գոտիների, որտեղ տարածքներից յուրաքանչյուրը ծառայում է որպես հղում։ <area> թեգը սահմանում է տարածքի ձևը, դրա չափերը, սահմանում է փաստաթղթի հասցեն, որին կապվելու է, և այն պատուհանի կամ շրջանակի անվանումը, որտեղ բրաուզերը կբեռնի փաստաթուղթը: Այս թեգը միշտ գտնվում է <map> կոնտեյներում, որը կապում է շրջանների կոորդինատները նկարի հետ։

   Օրինակ՝

   <map>
   <area href="URL" >    
   </map>


   Ատրիբուտներ՝

   coords - ակտիվ տարածքի կոորդինատները:

   shape - նշված մասի ձևը։

    Թույլատրելի են Գլոբալ ատրիբուտնեը:

   Օգտագործման օրինակ՝

<html>
<head>
<title>html թեգ area </title>
</head>
<img href="nkar.jpg" usemap="#Navigation" />
<map name="Navigation">
<area href="URL" coords="113,24,211,24,233,0,137,0" shape="poly" >    
...
<map/>



</html>


Կիսվել սոցցանցերում