համակարգիչ
Կայքի մենյու
 
   

HTML թեգ <audio>

 



    <audio> թեգը ավելացնում, նվագարկում և կառավարում է աուդիո ձայնային կարգավորումները վեբ էջում (աուդիո փլեյեր է): Աուդիո ֆայլի (mp3, Wav) ուղին սահմանվում է src ատրիբուտի կամ <source> թեգի միջոցով: <source> թեգով նշում ենք աուդիո ֆայլի մի քանի ձևաչափի տարբերակ, բրաուզերը ինքն է որոշում դրանցից որը երգի։ <audio> թեգը աշխատում է այս ձևաչափի ֆայլերի հետ - mp3, Ogg, Wav.
    <audio> թեգի ներսում կարող եք գրել տեքստ, որը կցուցադրվի այս թեգը չաջակցող բրաուզերներում:

   Աուդիո նվագարկիչի (աուդիո փլեյերի) կառավարումը տարբեր բրաուզերներում տարբերվում է արտաքին տեսքով, սակայն հիմնական տարրերը նույնն են: Սրանք են նվագարկումը / դադար կոճակը, երգի երկարությունը, անցած և ընդհանուր նվագարկման ժամանակը, ինչպես նաև ձայնի մակարդակը:

   Օրինակ՝

   <audio src="URL"> </audio>

Կամ
<audio>
   <source
src="URL">
</audio>



   Ատրիբուտներ՝
autoplay
Սկսում է նվագել հենց էջը բեռնվում է:
controls
Աուդիո նվագարկիչին ավելացնում է կառավարման վահանակ:
loop
Կրկնում է ձայնը սկզբից այն ավարտվելուց հետո:
preload
Օգտագործվում է վեբ էջի բեռնման հետ մեկտեղ աուդիո ֆայլը ներբեռնելու համար:
src
Ցույց է տալիս աուդիո ֆայլի ուղին։
muted
Ձայնը անջատված է։


   Օգտագործման օրինակ՝

<html>
<head>
<title>html թեգ audio</title>
</head>
<body>
<audio controls>
<source src="audio/music.ogg" type="audio/ogg>
<source src="audio/music.mp3" type="audio/mp3"> audio թեգը չի աջակցվում ձեր բրաուզերներում.
</audio>

</body>
</html>


Կիսվել սոցցանցերում