համակարգիչ
Կայքի մենյու
 
   

HTML թեգ <datalist>

 



    <datalist> html5 թեգը սահմանում է նախապես սահմանված մուտքային տարբերակների ցանկը: Օգտագործողները որպես մուտքագրում կտեսնեն կանխորոշված ընտրությունների բացվող ցանկը: Ցանկի տարբերակները կարող են ընտրվել տեքստային դաշտում մուտքագրելիս: Սկզբում այս ցուցակը թաքնված է և հասանելի, երբ օգտագործվում է <input> թեգի հետ, և <input> թեգի list ատրիբուտը պետք է համապատասխանի <datalist> թեգի id-ին (գլոբալ id հատկանիշին):
   Ցուցակների տարրը <option> թեգն է։

   Safari բռաուզերը չի աջակցում այս թեգին։

   Internet Explorer-ը մինչև 10.0 տարբերակը ցուցադրում է ցուցակը <datalist>-ի ներսում որպես տեքստ, մյուս բրաուզերները, որոնք չեն աջակցում այս թեգը, թաքցնում են ցուցակը:

   Օրինակ՝

<input list = "guestlist">
<datalist
id = "guestlist">
    <option
value = "Вася"></option>
    <option
value = "Арик"> </option>
    <option
value = "Армен"> </option>
</datalist>


    Ատրիբուտներ՝
id
Պետք է համընկնի <input> թեգի list ատրիբուտի հետ։ Արժեքներ՝  անուն:


   Օգտագործման օրինակ՝

<html>
<head>
<title>html թեգ datalist</title>
</head>
<body>
<input list = "guestlist">
<datalist
id = "guestlist">
    <option
value = "Вася"></option>
    <option
value = "Арик"> </option>
    <option
value = "Армен"> </option>
</datalist>

</body>
</html>



Կիսվել սոցցանցերում