համակարգիչ
Կայքի մենյու
 
   

HTML թեգ <fieldset>

 



    <fieldset> թեգը նախատեսված է ձևի էլեմենտներրը խմբավորելու համար։ Այս խմբավորումը հեշտացնում է աշխատել մեծ քանակությամբ տվյալներ պարունակող ձևերի հետ:
   Այս էլեմենտը շրջանակված է, և էլեմենտի բովանդակությունը բոլոր կողմերից ունի padding: <fieldset> էլեմենտի համար վերնագիր նշելու համար դուք պետք է օգտագործեք <legend> թեգը:

   Օրինակ՝

<form>
    <fieldset>...</fieldset>
</form>


    Ատրիբուտներ՝

disabled
Բուլյան ատրիբուտ է, եթե այն սահմանված է, ապա ձևի էլեմենտներ խումբը պետք է անջատված լինի: Ձևի էլեմենտները ստանում են մոխրագույն ֆոն: Արժեքներ՝  disabled:
form
Նշում է մեկ կամ մի քանի ձևի նույնացուցիչներ (id), որոնց պատկանում է տարրը: Եթե նշված են մի քանի նույնացուցիչներ, ապա անհրաժեշտ է դրանք առանձնացնել բացատով: Արժեքներ՝  անուն:
name
Նշում է էլեմենտի անունը: Ատրիբուտի կիրառումը չի ցուցադրվում բրաուզերում, բայց կարող է օգտագործվել սկրիպտի մեջ: Արժեքներ՝  անուն:


   Օգտագործման օրինակ՝

<html>
<head>
<title>html թեգ fieldset</title>
</head>
<body>
  <form action="hasndler.php">
    <fieldset>
      <legend>
Գործի տվյալները</legend>
      <input
type="checkbox"> Այլ տեղեկություններ<br>
      <input
type="text"> Գործի անունը
      <p><input
type="submit"></p>
    </fieldset>
</form>

</body>
</html>



Կիսվել սոցցանցերում