HTML թեգ <form>
![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() |
<form> թեգը ձև է տեղադրում վեբ էջում: Ձևը նախատեսված է օգտագործողի և սերվերի միջև տվյալների փոխանակման համար: Ձևերի շրջանակը չի սահմանափակվում միայն սերվերին տվյալներ ուղարկելով, սկրիպտների միջոցով կարող եք մուտք գործել ձևի ցանկացած տարր, փոփոխել այն և կիրառել այն ձեր հայեցողությամբ:
Փաստաթուղթը կարող է պարունակել ցանկացած քանակի ձևեր, բայց սերվերին կարող է ուղարկվել միայն մեկ ձև: Այդ պատճառով ձևի տվյալները պետք է անկախ լինեն միմյանցից:
Երբ ձևը ուղարկվում է սերվեր, տվյալների կառավարումը փոխանցվում է ծրագրին, որը նշված է <form> թեգի action ատրիբուտով։
Թույլատրվում է <form> թեգի ներսում տեղադրել այլ թեգեր, մինչդեռ ձևն ինքնին չի երևում վեբ էջում, տեսանելի են միայն դրա տարրերը։
Օրինակ՝
<form> ... </form>
Ատրիբուտներ՝
- accept-charset
- Նշում է ներկայացված ձևի մեջ օգտագործվող կոդավորումը (եթե ցհենք նշում, ցույց է տալիս, որ կոդավորումը համընկնում է <form> տարր պարունակող փաստաթղթի կոդավորման հետ): Արժեքներ՝ character_set:
- action
- Նշում է հասցեն, որտեղ ներկայացվում է ձևը (ըստ լռելյայն, գործողությունը դրված է ընթացիկ էջին): Արժեքներ՝ URL:
- autocomplete
- Նշում է, թե արդյոք բրաուզերը կարող է ավտոմատ կերպով լրացնել ձևի տարրերը (միացված է լռելյայնորեն): Այս հատկանիշն օգնում է լրացնել ձևի դաշտերը այն ինֆորմացիայով, որը նախկինում մուտքագրվել է դրանց մեջ: Արժեքներ՝ on | off:
- method
- Հատկանիշը նշում է, թե որ HTTP մեթոդն է (get կամ post) օգտագործվում ձևը ներկայացնելիս: get մեթոդը օգտագործվում է լռելյայն: : Արժեքներ՝ get | post:
- name
- Նշում է նույնականացման համար օգտագործվող ձևի անվանումը (նշում է ձևի անվանումը): Արժեքներ՝ text:
- novalidate
- Նշում է, որ օգտագործողի կողմից ձևաթղթում մուտքագրված տվյալների վավերացումը չի կատարվում: Արժեքներ՝ novalidate:
- target
- ատրիբուտով մենք բրաուզերին ասում ենք, թե որտեղ պետք է ցույց տալ ձևը ներկայացնելուց հետո ստացված պատասխանը (ներդիր, ընթացիկ պատուհան կամ շրջանակ): Նախնական արժեքը _self է - ցուցադրում է պատասխանը ընթացիկ պատուհանում: Արժեքներ՝ _blank | _self | _parent | _top framename:
Օգտագործման օրինակ՝
<html>
<head>
<title>html թեգ form</title>
</head>
<body>
<form action="handler.php">
<p><b>Ի՞նչ եք կարծում ինչ է Դեկաֆը</b></p>
<p>
<input type="radio" name="answer" value="a1">Պանիր<Br>
<input type="radio" name="answer" value="a2">Սուրճ<Br>
<input type="radio"name="answer" value="a3">Կոնֆետ
</p>
<p><input type="submit"></p>
</form>
</body>
</html>
Կիսվել սոցցանցերում









