HTML թեգ <h1>
![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() |
HTML-ն առաջարկում է վերնագրերի վեց տարբեր մակարդակներ, որոնք ցույց են տալիս վերնագրից հետո գրված հատվածի նշանակությունը: Այսպիսով, <h1> թեգը ներկայացնում է առաջին մակարդակի ամենակարևոր վերնագիրը, մինչդեռ <h6> թեգը ծառայում է վեցերորդ մակարդակի վերնագիրը ցույց տալու համար և ամենաքիչ կարևորն է։ Լռելյայնորեն, առաջին մակարդակի վերնագիրը ցուցադրվում է ամենամեծ տառատեսակով, հաջորդ մակարդակի վերնագրերն ավելի փոքր են: <h1>,...,<h6> թեգերը բլոկային էլեմենտներ են, դրանք միշտ սկսվում են նոր տողից։ Բացի այդ, վերնագրից առաջ և հետո ավելացվում է դատարկ բացատ:
Օրինակ՝
<h1>Վերնագիր</h1>
Ատրիբուտներ՝
- align
- Նշում է վերնագրի հավասարեցումը: Արժեքներ՝ left | center | right | justify:
Թույլատրելի են Գլոբալ ատրիբուտնեը:
Օգտագործման օրինակ՝
<html>
<head>
<title>html թեգ h1</title>
</head>
<body>
<h1>Լոռեցի Սաքոն</h1>
<p> Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝ Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ Հայացքով իրար նայում են հանդարտ։</p>
</body>
</html>
Կիսվել սոցցանցերում









