համակարգիչ
Կայքի մենյու
 
   

HTML թեգ <hr>

 



    <hr> թեգը գծում է հորիզոնական գիծ, որը տարբերվում է արտաքինից՝ կախված օգտագործվող կարգավորումներից, ինչպես նաև դիտարկիչից: <hr> թեգը բլոկային թեգ է, գիծը միշտ սկսվում է նոր տողից, իսկ դրանից հետո բոլոր տարրերը ցուցադրվում են հաջորդ տողում։

   Օրինակ՝

<hr>

    Ատրիբուտներ՝    

align
Նշում է գծի հավասարեցումը: Արժեքներ՝  center | left | right :
color
Գծի գույնը: Արժեքներ՝  գույնի կոդ :
size
Գծի հաստությունը: Արժեքներ՝  պիկսել :
width
Գծի լայնությունը: Լռելյայն 100% է։ Արժեքներ՝  պիկսել | % :

   Թույլատրելի են Գլոբալ ատրիբուտնեը:    

   Օգտագործման օրինակ՝

<html>
<head>
  <title>html թեգ hr</title>
</head>
<body>
   <hr size="4" width="75%">
</body>
</html>



Կիսվել սոցցանցերում