համակարգիչ
Կայքի մենյու
 
   

HTML թեգ <html>

 



    <html> թեգը ներառում է վեբ էջի ողջ բովանդակությունը, ներառյալ <head> և <body> թեգերը: Սովորաբար, <html> թեգը երկրորդն է փաստաթղթում` Փաստաթղթի տեսակի սահմանումից (DTD) հետո, որը սահմանվում է <!DOCTYPE> տարրի միջոցով: Փակվող <html> թեգը միշտ պետք է լինի փաստաթղթի վերջին թեգը:

   Օրինակ՝

<html>...</html>

    Ատրիբուտներ՝    

title
Վեբ էջի վրա հուշում է ավելացնում: Արժեքներ՝  տեքստ :
manifest
Նշում է մանիֆեստի ֆայլը, որն անհրաժեշտ է անցանց հավելված ստեղծելու համար:: Արժեքներ՝  URL:

   Թույլատրելի են Գլոբալ ատրիբուտնեը:    

   Օգտագործման օրինակ՝

<html>
<head>
  <title>html թեգ html</title>
</head>
<body>
  <-- Այստեղ անհրաժեշտ է տեղադրել այն ամենը, ինչ ցանկանում եք տեսնել էջում։ -->
</body>
</html>



Կիսվել սոցցանցերում