համակարգիչ
Կայքի մենյու
 
   

HTML թեգ <iframe>

 



    <iframe> թեգը ստեղծում է շրջանակ, որը գտնվում է սովորական փաստաթղթի ներսում, այն թույլ է տալիս բեռնել ցանկացած այլ անկախ փաստաթուղթ որոշակի չափերի տարածքում: Այս թեգի միջոցով մեր էջում կարթղ ենք տեղադրել այլ էջ։

   Օրինակ՝

<iframe src = "URL"> </iframe>

    Ատրիբուտներ՝    

align
Նշում է, թե ինչպես է շրջանակը հավասարվելու եզրին, ինչպես նաև ինչպես է տեքստը փաթաթվում դրա շուրջը: Արժեքներ՝  absmiddle | baseline | bottom | left | middle | right | texttop | top :
frameborder
Սահմանում է՝ ցուցադրել շրջանակի շուրջ եզրագիծը, լինիթե ոչ: Արժեքներ՝  yes | no կամ 0 | 1։
height
Շրջանակի բարձրությունը: Արժեքներ՝  պիկսել :
hspace
Հորիզոնական բացակ շրջանակից մինչև շրջակա բովանդակությունը: Արժեքներ՝ պիկսել:
marginheight
Վերևից և ներքևից նահանջ բովանդակությունից մինչև շրջանակի եզրագիծը: Արժեքներ՝ պիկսել:
marginwidth
Հորիզոնական նահանջ բովանդակությունից մինչև շրջանակի եզրագիծը:Արժեքներ՝  տեքստ :
name
Շրջանակի անունը: Արժեքներ՝  տեքստ :
sandbox
Թույլ է տալիս սահմանել մի շարք սահմանափակումներ շրջանակում բեռնված բովանդակության վրա:: Արժեքներ՝  allow-same-origin || allow-top-navigation || allow-forms || allow-scripts :
scrolling
Շրջանակում ոլորման սանդղակը ցուցադրելու միջոց: Արժեքներ՝  auto | no | yes :
src
Ֆայլի ուղին, որի բովանդակությունը կբեռնվի շրջանակում: Արժեքներ՝  URL :
vspace
Շրջանակից դեպի շրջակա բովանդակություն ուղղահայաց բացակ: Արժեքներ՝ պիկսել:
width
Շրջանակի լայնությունը: Արժեքներ՝ պիկսել, տոկոս:

   Թույլատրելի են Գլոբալ ատրիբուտնեը:    

   Օգտագործման օրինակ՝

<html>
<head>
  <title>html թեգ iframe</title>
</head>
<body>
  <iframe src="banner.html" width="468" height="60" align="left"></iframe>
</body>
</html>



Կիսվել սոցցանցերում