համակարգիչ
Կայքի մենյու
 
   

HTML թեգ <output>

 



    <output> թեգը սահմանում է այն տարածքը, որտեղ ցուցադրվում են հաշվարկների արդյունքը կամ օգտագործողի գործողությունները (սովորաբար հաշվարկվում են սկրիպտների միջոցով): Այն կարող է պատկանել որոշակի ձևի (<form> տարր), տեղադրվել դրա ներսում որպես դուստր տարր։
   oninput իրադարձության ատրիբուտը թույլ է տալիս գործարկվի սկրիպտը, երբ տարրը մուտք է ստանում օգտվողից: HTML-ի իրադարձության ատրիբուտները պետք են օգտատիրոջ որոշ գործողություններին արձագանքելու համար, ինչպիսիք են մկնիկի սեղմումը կամ ստեղնաշարի սեղմումը, ձևի ներկայացումը, տեքստի պատճենումը և այլն:

   Օրինակ՝
   
<output> ... </output>

   
    Ատրիբուտներ՝   

for
Նշում է մեկ կամ մի քանի տարրերի ID-ն, որոնք կապակցվում են <output> թեգի հետ։ Արժեքներ՝ element_id:
form
Նշում է այն ձևի անվանումը, որին պատկանում է ելքային շրջանը: Արժեքներ՝  form_id:
name
Նշում է տարրի եզակի  անունը: Արժեքներ՝ տեքստ:
   

   Օգտագործման օրինակ՝

<html>
<head>
<title>html թեգ output</title>
</head>
<body>
 <form
oninput="result.value=(cm.value/2.54).toFixed(2)">
    <p>
Մուտքագրեք երկարությունը սանտիմետրերով:
   <input
type="number" name="cm" autofocus></p>
    <p>
Երկարությունը դյույմներով:
   <output
name="result">0</output></p>
</form>

</body>
</html>



Կիսվել սոցցանցերում