համակարգիչ
Կայքի մենյու
 
   

HTML թեգ <param>

 



    <param> թեգը օգտագործվում է <object> տարրում ներկառուցված պլագինների պարամետրերը սահմանելու համար։ <object> տարրը էջի մեջ մուլտիմեդիա (տեսանյութ) բովանդակություն տեղադրելու ընդհանուր միջոց։
   Այս մոտեցումը թույլ է տալիս փոխել հավելվածի բնութագրերը անմիջապես HTML փաստաթղթի կոդի մեջ՝ առանց լրացուցիչ կոմպիլյացիայի։

   Օրինակ՝
   
<param name="անուն" value="արժեք">

   
    Ատրիբուտներ՝
  

name
Նշում է պարամետրի անունը: Արժեքներ՝ տեքստ:
value
Նշում է պարամետրի արժեքը: Արժեքներ՝ տեքստ:
   

   Օգտագործման օրինակ՝

<html>
<head>
<title>html թեգ param</title>
</head>
<body>
 <object
data="video.mp4" name= "videoObject">
   <param name="autoplay" value="1">
   <param name="allowFullScreen" value="true">
</object>
</body>
</html>



Կիսվել սոցցանցերում