HTML թեգ <pre>
![]() | ![]() | ![]() | ![]() | ![]() |
<pre> թեգը սահմանում է նախաֆորմատավորված տեքստի բլոկ: Նման տեքստը սովորաբար ցուցադրվում է բառերի միջև բոլոր բացատներով: Լռելյայնորեն, կոդում անընդմեջ բացատների ցանկացած քանակ ցուցադրվում է որպես մեկ բացատ: <pre> թեգը թույլ է տալիս շրջանցել այս հատկությունը և ցուցադրել տեքստը, ինչպես ուզում է ծրագրավորողը:
Օրինակ՝
<pre>Տեքստ</pre>
Ատրիբուտներ՝
Չունի
Օգտագործման օրինակ՝
<html>
<head>
<title>html թեգ pre</title>
</head>
<body>
<pre> Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։</pre>
</body>
</html>
Կիսվել սոցցանցերում









