համակարգիչ
Կայքի մենյու
 
   

HTML թեգ <section>

 




    <section> թեգը օգտագործվում է էջի բովանդակությունը խմբավորելու համար:
   Մի օգտագործեք <section> էլեմենտը որպես ընդհանուր կոնտեյներ, <div> էլեմենտը ավելի ճիշտ է այդ նպատակով: Բաժինը պետք է տրամաբանորեն ցուցադրի փաստաթղթի կառուցվածքը, օրինակ՝ կարող եք հիմնական էջի բովանդակությունը բաժանել երեք բաժնի՝ կայքի մասին ներածական տեղեկատվություն, կոնտակտային տվյալներ և ամենավերջին նորություններ:

   <section> թեգը պետք է ունենա վերնագիր <h2>-ից մինչև <h6> որպես դուստր էլեմենտ (եթե <h1> նախկինում չի օգտագործվել, ապա դրա մեկանգամյա տեղադրումը թույլատրվում է):

   Օրինակ՝
   
<section>
   ...
</section>


   
    Ատրիբուտներ՝
  
   Թույլատրելի են Գլոբալ ատրիբուտնեը:    

   Օգտագործման օրինակ՝

<html>
<head>
<title>html թեգ section</title>
</head>
<body>
 <section>
   <h2>
Առաջին բաժին</h2>
   <p>
Տեղեկատվություն հատվածի ներսում</p>
</section>
<section>
   <h2>
Երկրորդ բաժին</h2>
   <p>
Տեղեկատվություն հատվածի ներսում</p>
</section>

</body>
</html>



Կիսվել սոցցանցերում