HTML թեգ <style>
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
<style> թեգը բրաուզերին ասում է, որ այն պարունակում է CSS կոդ: Էջում Դուք կարող եք նշել մեկից ավելի <style> թեգ։
Օրինակ՝
<style>
...
</style>
Ատրիբուտներ՝
- media
- Ցույց է տալիս, որ CSS կոդը հարմարեցված է (օպտիմիզացված) որոշ տեսակի սարքերի համար: Հատկանիշը կարող է ընդունել բազմաթիվ արժեքներ և օգտագործվում է խոսքի կամ տպագիր սարքերի, սմարթֆոնների հատուկ մոդելների և այլնի ոճը նշելու համար: Արժեքներ՝ media_query:
- scoped
- Բուլյան հատկանիշ է, որը սահմանում է, որ ոճերը չեն կիրառվում ամբողջ փաստաթղթի վրա, այլ միայն մայր տարրի և նրա զավակ տարրերի վրա: <style> տարրը տեղադրված է ոչ թե <head> տարրի ներսում, այլ այն մայր տարրի ներսում, որի համար կիրառվում են ոճերը։ Հատկանիշն ունի բրաուզերների սահմանափակ աջակցություն Արժեքներ՝ scoped:
- type
- Նշում է տվյալների տեսակը, որը կարող է փոխանցվել ինտերնետի միջոցով՝ օգտագործելով MIME ստանդարտը: HTML5-ում type հատկանիշն այլևս չի պահանջվում CSS-ի համար, քանի որ լռելյայն արժեքն է type="text/css": Արժեքներ՝ text/css:
Օգտագործման օրինակ՝
<html>
<head>
<title>html թեգ style</title>
<style>
h1 {
text-align: center;
color: red;
}
p {
color: red;
}
</style>
</head>
<body>
<h1>Առաջին մակարդակի վերնագիր</h1>
<p>Պարբերություն</p>
</body>
</html>
Կիսվել սոցցանցերում









